Պորտուգալիայի վարչապետի կուսակցությունն ստացել է տեղերի մեծամասնությունը խորհրդարանի ընտրություններում
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի Սոցիալիստական կուսակցությունը հաղթել է երկրի խորհրդարանի՝ հունվարի 30-ին կայացած վաղաժամկետ ընտրություններում: Այդ մասին են վկայում Պորտուգալիայի ներքին վարչակազմի նախարարության նախնական տվյալները՝ քվեաթերթիկների 99,13 տոկոսի մշակումից հետո:
Նախարարության տեղեկատվությամբ՝քաղաքական ուժն ստացել է Հանրապետության ժողովի (միապալատ խորհրդարան) 230 մանդատներից 117-ը: Նրան հաջորդում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է Ռույ Ռիուն: Նրան բաժին է հասել 71 տեղ: «Բավական է» աջ կուսակցությունն ստացել է 12 աթռ: Սկզբնապես կամարտահայտությունը պլանավորված էր 2023 թվականին: Այնուամենայնիվ անցյալ տարվա նոյեմբերի 4-ին Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան հայտարարել է խորհրդարանն արձակելու եւ երկրում վաղաժամկետ ընտրություններ նշանակալու մտադրության մասին:
Պետության ղեկավարի այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ 2021 թվականի հոկտեմբերի վերջին երկրի խորհրդարանը հավանություն չի տվել Պորտուգալիայի 2022 թվականի բյուջենին, որը ներկայացրել էր կառավարությունը: Կոշտայի Սոցիալիստական կուսակցությանը, որը բացարձակ մեծամասնություն չուներ Հանրապետության ժողովում, անհրաժեշտ էր, որ մյուս կուսակցություններց խորհրդարանականները կա՛մ հավանություն տային նախագծին, կա՛մ էլ ձեռնպահ մնային քվեարկաության ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: