Բաժիններ՝

ԳՀՀԾ-ի շուրջ Իրանի հետ բանակցությունները գտնվում են «եզրափակիչ փուլում». ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ

Իրանի հետ բանակցությունները իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու շուրջ գտնվում են եզրափակիչ փուլում, կողմերին ոչ ավելի, քան մի քանի շաբաթ է մնացել համաձայնագրի հասնելու համար: Այդ մասին հունվարի 31-ին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:

«ՄԵնք այժմ գտնվում ենք ճանապարհի եզրափակիչ հատվածում: Ինչպես մենք արդեն ասել ենք, դրանք (բանակցությունները) չեն կարող հավերժ շարունակվել: Դա ո՛չ կանխագուշակում է, ո՛չ սպառնալիք եւ ո՛չ էլ արհեստականորեն սահմանված ժամկետներ: Դա ընդամենը պահանջ է, որը մենք հասցրել ենք Իրանին եւ «5+1» խմբի բոլոր անդամներին»,-Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչն ասել է հեռախոսային ճեպազրույցի ընթացքում:

Նրա խոսքով՝ իրանական միուկային գործարքի պայմանների կատարմանը կողմերի վերադարձին մնում է ոչ ավելի, քան մի քանի շաբաթ: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ Թեհրանին անհրաժեշտ է քաղաքական որոշում ընդունել, թե արդյոք նա մտադիր է վերադառնալ ԳՀՀԾ-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս