COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 374 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 31-ի առավոտվա դրությամբ կազմել է 374 միլիոն 701 հազար 198: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 664 հազար 12 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում էՄիացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 74 միլիոն 333 հազար 001 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 884 հազար 260-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 41 միլիոն 302 հազար 440-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 495 հազար 50 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 25 միլիոն 360 հազար 647 հիվանդացած, նրանցից մահացել է 627 հազար 150 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 31-ի առավոտվա դրությամբ կազմել է 728,9: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2716, Հնդկաստանում՝ 353, Բրազիլիայում՝ 2917 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: