Բաժիններ՝

Լավրովը և Բլինքենը հեռախոսազրույց կունենան փետրվարի 1-ին

Երեքշաբթի օրը՝ փետրվարի 1-ին, կկայանա ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այդ մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում: «Անմիջակա հանդիպում չի պլանավորվում»,-լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Այսպես է նա մեկնաբանել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ այդ շաբաթ պլանավորվող շփման վերաբերյալ Վաշինգտոնում պաշտոնական անձանց հայտարարությունները: Լավրովի եւ Բլինքենի բանակցություններն անցկացվել են հունվարի 21-ին Ժնեւում: Ավելի ուշ ԱՄՆ-ը Ռուսաստանին ներկայացրել է անվտանգութան երաշխիքների շուրջ առաջարկությունների գրավոր պատասխանը: Հունվարի 26-ին Բլինքենը հայտարարել է, թե հուսով է, որ Լավրովի հետ զրույց կունենա առաջիկա օրերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս