Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 18-ի երեկոյան այցով ժամանել է Պերու: Այդ մասին հայտնել է Peru21 պորտալը:
Ռիո դե Ժանեյրոում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Կոպակաբանա լողափին զբոսնող մարդկանց:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի իր պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաեւի հետ զրույցի ընթացքում առաջարկել է Մինսկից տեղափոխել Դոնբասի հակամարտության լուծման բանակցությունները։
Լոնդոնի կենդանաբանական այգու աշխատակիցներն օկապիի կամ անտառային ընձուղտի ձագին կոչել են ամերիկացի դերասանուհի Մգան Մարքլի պատվին, որի հետ նշանադրության մասին ավելի վաղ հայտարարել է բրիտանացի արքայազն Հարրին:
Ամերիկացի սենատոր Օրին Հեթչը ծիծաղեցրել է ինտերնետ-օգտատերերին՝ փորձելով գոյություն չունեցող ակնոցը հանել Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ:
Ֆրանսիացի կինոդերասանուհի, երգչուհի եւ ֆոտոմոդել Բրիջիտ Բարդոն «ծիծաղելի եւ անհետաքրքիր» է համարել իրենց նկատմամբ ռեժիսորների եւ պրոդյուսերների սեռական ոտնձգությունների վերաբերյալ դերասանուհիների հայտարարությունների մեծ մասը:
Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է երկրում արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով երկարաձգելու որոշում՝ սկսած հունվարի 19-ից:
Իրանական միջուկային համաձայնագրի ուղղությամբ «վեցնյակի» անդամներից որևէ մեկի կողմից համատեղ գործողությունների ձախողումը կդառնա ահազանգ, այդ թվում Հյուսիսային Կորեայի խնդրի լուծման համատեքստում:
«Բոլոր խնդիրներում մեղավոր է արտաքին թշնամին, այս դեպքում՝ ԱՄՆ-ը, Եվրոպան, որոնք մտածում են միայն ՌԴ-ն տապալելու մասին՝ առանց պատճառի: Արտաքին թշնամու միջոցով պետք չէ վախեցնել և կանգնեցնել անհրաժեշտ գործընթացները երկրում»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասին Մայքլ Վուլֆի սկանդալային գիրքը կդրվի հեռուստասերիալի հիմքում:
Ամերիկացի կինոռեժիսոր և բազմակի օսկարակիր Վուդի Ալենը հերքել է իր որդեգրված դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխվստահությունը միջուկային և այլ հարցերի շուրջ նվազում է:
Քիչ առաջ Կրակովում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնեն կոչ է արել իր գործընկերներին կոտրել ԱՄՆ և Արցախի միջև ազատ այցելությանը և բաց հաղորդակցությանը խոչընդոտող բոլոր արգելքները:
ԱՄՆ-ի կառավարության աշխատանքները հնարավոր է ժամանակավորապես դադարեցվեն այս շաբաթ, եթե դեմոկրատ և հանրապետական օրենսդիրները չկարողանան ընդհանուր համաձայնության գալ երկու թևերի համար առանցքային ու սկզբունքային հարցերի շուրջ:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման կարող է 2018 թվականին քաղաքականություն վերադառնալ:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախագահ Հաշիմ Թաչին համաձայնության են եկել շարունակելու երկխոսությունը հարաբերությունների նորմալացման շուրջը, չնայած սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությանը:
Ամստերդամի Սհիփոլ օդանավակայանը հունվարի 18-ին բոլոր չվերթերը չեղարկել է Եվրոպայում մոլեգնած ձնաբքի պատճառով։
Հյուսիսային Կորեայի իշխանությունները պլանավորում են զորահանդես անցկացնել Հարավային Կորեայի Փյոնչհան քաղաքում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունից մեկ օր առաջ:
Իտալիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) տարածքային ոստիկանական վարչություններին նախազգուշացրել է զենքի շուկայում փոքրաչափ ատրճանակի հայտնվելու մասին, որը ծալած վիճակում չի գերազանցում վարկաքարտերի տուփի չափը:
Մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների կորուստներն «արաբական գարնան»՝ մի շարք հեղաշրջումների եւ ժողովրդական զանգվածային հուզումների հետեւանքով, որոնք 2011 թվականին ծայր առան արաբական բազմաթիվ պետություններում, եւ դրանց հաջորդած իրադարձությունների հետեւանքով, կազմում են 900 միլիարդ դոլար:
Իսպանիայի կառավարությունն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը չկարողանա վերստին ստանձնել տարածաշրջանի ղեկավարի պաշտոնը:
ԱՄՆ-ի Յուտայի նահանգի Փարք Սիթիում հունվարի 18-ին մեկնարկում է անկախ կինոյի՝ երկրում խոշորագույն «Սանդենս» փառատոնը, որի ծրագրում ներառված է հարյուր համաշխարհային պրեմիերա։
Ուկրաինայի խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է Դոնբասի վերաինտեգրացման մասին նախագահական օրինագիծը, որտեղ Ռուսաստանը կոչված է «ագրեսոր»:
Անցած տարի հրապարակված հայ եկեղեցու պարգևների մասին գիրքը օրերս հասանելի դարձավ ամերիկյան և ամերիկահայ ընթերցողին: Վաշինգտոնի Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ եկեղեցական և պետական պարգևների մասնագետ Նիկա Բաբայանի «Հայ եկեղեցու պարգևներ» գրքի շնորհանդեսը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել այլ պետությունների ու միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության զարգացման օգտին:
Հնդկաստանն իրականացրել է Agni-5 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը, որը կարող է միջուկային մարտալիցք կրել:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել ձախ ոտքի ցավի պատճառով:
Ռուսաստանն անհրաժեշտ է համարում արագացնել թվային տնտեսության զարգացումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
Հայաստանը 2017-ին գրանցել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք հաջողություններ, սակայն, ունեցել է նաեւ խնդիրներ, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի ղեկավար Գիորգի Գոգիան.