Բաժիններ՝

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու անհրաժեշտություն է տեսնում

Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում է՝ ժամանակն է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել բաց ձևաչափով: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք ավելի քան 100 հանդիպում ենք անցկացրել ռուս գործընկերների հետ: Բոլոր հանդիպումները փակ են եղել: Կարծում ենք, որ եկել է հարցը բաց ձևաչափով քննարկելու ժամանակը»,-նշել է ԱՄՆ ներկայացուցիչը:

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հունվարի 31-ին հրավիրվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որը վերաբերում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: Ռուսաստանը դրան դեմ է արտահայտվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս