Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի (ՆՕեւԲՊԱԹ) նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Կարապետյանը:
Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Ջակարտայում առնվազն 72 մարդ է տուժել ֆոնդային բորսայի շենքում առաստաղի փլվելու հետեւանքով:
Վաշինգտոնը չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
Առնվազն 35 մարդ է զոհվել հունվարի 15-ին Բաղդադի կենտրոնում իրականացված երկու պայթյուններից:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին խոստովանել է, որ իր երկիրը կես տարի էլ չի դիմանա առանց ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցության:
Առնվազն 13 մարդ է տուժել Ռուսաստանի Պերմ քաղաքի թիվ 127 դպրոցում տեղի ունեցած դանակահարության հետեւանքով:
Ֆիլիպիններում ավելի քան ինը հազար մարդ է հարկադրված եղել հեռանալ Մայոն հրաբխի մերձակա տարածքից ժայթքման սպառնալիքի պատճառով:
83 երկրներում վաճառքից հանվում է մանկական սննդի համար կաթի փոշու ավելի քան 12 միլիոն փաթեթվածք՝ Ֆրանսիայի Lactalis ընկերության ձեռնարկությունում սալմոնելայով վարակման պատճառով՛ Ընկերության ղեկավարը վարակման մասշտաբները հավաստել է Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում է BBC-ին:
Ինդոնեզիայի մայրաքաղաքում մարդկանց տարահանում են ֆոնդային բորսայի շենքից, որի հարկերից մեկում փլվել է առաստաղը:
ԱՄՆ-ի Հավայիի նահանգի իշխանությունները փոխել են արտակարգ իրավիճաների վերաբերյալ նահանգի բնակչության իրազեկման հրահանգը՝ համակարգի սխալ գործելու պատճառով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 15-ին սկսում է իր այցը Լատինական Ամերիկա:
Արեւելյան Երուսաղեմը կարող է լինել սոսկ Պեղեստին պետության մայրաքաղաքը:
Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն հունվարի 15-ին բանակցություններ են սկսել Փյոնչհանի 2018 թվականի Օլիմպիադային ԿԺԴՀ-ից արտիստների այցելության հարցի շուրջ:
Հարկային բարեփոխումների ընդունումը գործող վարչակազմի առաջին կարևոր հաղթանակներից էր: Եվ նախագահ Թրամփը հույս ունի նոր ձեռքբերումներ գրանցել իր նախագահության երկրորդ տարում:
Շաբաթ օրը Անկարայից Տրապիզոն ժամանած Pegasus Airlines-ի Boeing 737-800 օդանավի վայրժէջքի ժամանակ դեպք է արձանագրվել։ Տրապիզոնի օդանավակայանում, մարդատար օդանավը վայրէջք կատարելիս քիչ է մնացել Սև ծովն ընկնի: Օդանավում գտնվել է 162 մարդ, տուժածներ չկան։
ԱՄՆ իշխանությունները «В Контакте» սոցիալական ցանցը կրկին ներառել են սեփականության իրավունքները խախտող կայքերի ցանկում:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի արժեթղթերը 4,5 տոկոսով արժեզրկվել են այն բանից հետո, երբ դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է լրատվական ժապավենում ակնկալվող փոփոխությունների մասին:
Ոչ մեծ շունը վախեցրել է արու եւ էգ առյուծներին՝ ստիպելով գազանների արքային փախուստի դիմել:
2017-ին Հարվի փոթորիկը Թեքսասի Հյուսթոն քաղաքը մի քանի օրով լճի վերածեց՝ հասցնելով 125 միլիարդ դոլարի վնաս: Իռմա եւ Մարիա փոթորիկներն էլ հարվածեցին Ֆլորիդային եւ Պուերտո Ռիկոյին՝ հասցնելով 140 միլիարդ դոլարի վնաս եւ դարձնելով 2017-ը առավել փոթորկաբեր տարին, ասում է ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային եւ մթնոլորտային գործակալության ներկայացուցիչ Ադամ Սմիթը:
Հնդկաստանում փղերը 48-օրյա սպա բուժընթացներ են անցնում:
Ղազախստանում մկները մտել են տեղի բանկերից մեկին պատկանող բանկոմատ և վնասել են այնտեղ գտնվող կանխիկ գումարը:
Բրիտանացի Սքոթ Գեւինն իր ութամսական դստերը նվիրել է թագավորական պիթոն՝ Սփանչ Բոբ անունով, եւ վստահեցնում է, որ այն վնաս չի տա:
Քեմբրիջի դքսուհի Քեյթը կատարել է 2018 թվականի առաջին պաշտոնական այցը:
Ամերիկյան հասարակությունն ու միջազգային հանրությունը քննադատում են ներգաղթի, մասնավորապես՝ 700 հազար անփաստաթուղթ երիտասարդների արտաքսման հարցի քննարկման ընթացքում Թրամփի արած «գռեհիկ» արտահայտությունը:
Ճապոնիայի Սիկոկու կղզում թռչնի գրիպի բռնկումների հետևանքով հունվարին ոչնչացվել է շուրջ 92 հազար հավ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը նախընտրական շրջանում սոցցանցերում պաշտոնական էջեր չի ունենա:
Հնդկաստանի արևմտյան ափերին նավակի շուռ գալու հետևանքով մահացել է առնվազն 4 երեխա:
Կալիֆորնիայում շուրջ մեկ ամիս շարունակվող և նահանգի պատմության մեջ ամենախոշորը համարվող «Թոմաս» անվանումը ստացած հրդեհը հունվարի 12-ին հաջողվել է ամբողջությամբ մեկուսացնել:
Բրիտանիայի գյուղատնտեսության նախարարությունը երկրում H5N6 թռչնագրիպով վարակման նոր դեպքեր է գրանցել: