Ըստ Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետաքննիչների նյութերի, կալանք է դրվել ռուսաստանյան ավիափոխադրողներից մեկի 44 մարդատար ինքնաթիռների վրա, որոնք խախտել են Ղրիմի տարածք մուտքի ու ելքի կարգը:
Սենատոր Բոբ Մենենդեսն Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ` Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով:
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը հայտարարություն է տարածել հայկական մշակութային ժառանգության վայրերի վերաբերյալ:
«Սպեկտր» ռուսալեզու թերթը, որը Ֆինլանդիայում հրատարակվում է 1997 թվականից, դադարեցնում է իր գործունեությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է թերթի հրատարակիչ Վլադիմիր Գուսատինսկին:
Ֆրանսիացի իրավապահները նոյեմբերի 17-ի առավոտյան ձեռնամուխ են եղել միգրանտների ճամբարի տարհանմանը Փարիզի Սեն-Դենի արվարձանում:
ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Քլյուգեն հայտարարել է, որ ոգեւորված է Ռուսաստանի ավանդով, որը նա ունեցել է COVID-19-ի համավարակի դեմ հավաքական պայքարի գործում, այդ հմտությամբ կարելի է հպարտանալ:
«Դա մեր գործը չէ, Հայաստանի գործն է։ Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն է, որը իրավունք ունի լուծելու իր ներքին խնդիրները այնպես, ինչպես հարկ է համարում»:
Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտնել է «Վեկտոր» գիտական կենտրոնի կողմից կորոնավիրուսի դեմ մշակված պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունների սկսվելու մասին:
«Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը լուծված չէ, այո, նման խնդիր գոյություն ունի»:
«Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է դեռ մեկ ամիս առաջ Ալիևին համոզել դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստանի համար աննշան տարածքների կորուստներով Ադրբեջանից Շուշի փախստականների մուտք թույլատրելու պայմանով խաղաղապահների առկայության դեպքում, սակայն Փաշինյանը հրաժարվել է։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված չէ:
Ավստրիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ, որի ընթացքում քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը:
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) CureVac ընկերության հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախնական պատվերի պայմանագիր է կնքել։
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական հանցագործությունների և Արցախի դեմ վայրագությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլոց դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին պատգամավորներ Սադեթ Կարաբուլուտի և Հետլիդ Պլումենի առաջարկած բանաձևերը:
Ֆրանսիայի 15 քաղաքապետեր հայտարարությամբ ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ֆրանսիայի կառավարությանը և միջազգային հանրությանն այն նույնպես ճանաչելու կոչ արել։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները նոյեմբերի 18-ին Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Սոլովյով LIVE-ՍՄԵՐՇ»-ի եթերում Սեմյոն Բաղդասարովի հետ զրույցում Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը հայտարարել է, որ Հայաստանի ԶՈՒ լրացուցիչ, լիակազմ կորպուսի աջակցությունը շատ հարցեր կլուծեր և միանշանակ կկանխեր Շուշիի առումը:
ԲՌՀՉՀ-ի երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) հանդես են գալիս մյուս երկրների հետ հարաբերությունները զարգացնելու օգտին:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը ԼՂ-ում որոշումների կայացման մասին տեղեկատվության փոխանցման անհրաժեշտության մասին։ Այս մասին փոխանցում է RT ռուսական գործակալությունը։
ՌԴ կառավարությունը նախօրյակին հայտարարված պետական կառավարման համակարգի օպտիմալացման ընթացքում քննարկում է մի քանի գերատեսչություններ փակելու տարբերակը:
Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ջորջիս Դելիմեյնը պատերարզմի վերջին շաբաթում Լեռնային Ղարաբաղում գտնվելուց հետո վերադարձել է իր երկիր ու խորհրդարանի ամբիոնից ԼՂ հակամարտության մասին բանավեճի ընթացքում գործընկերներին պատմել ադրբեջանական բանակի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում 1ր անցյալ շաբաթ, նոյեմբերի 12-ին, հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտին:
Աֆղանստանի հյուսիս-արեւելքի Բադախշանի նահանգում գրոհի հետեւանքով զոհվել է առնվազն 12 ոստիկան, ներառյալ հրամանատարը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան սպասում են մանրամասների Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Թուրքիայի դերի վերաբերյալ:
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը Մոսկվայում հանդիպում է ունեցել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրողի հետ եւ «լավ նորություններ» է տանում երկիր:
Արևմուտքի հստակ ղեկավարմամբ իրականացվող «գունավոր հեղափոխությունները» կարելի է համեմատել պետական օրգանիզմում մահաբեր վարակի ներդրման հետ, որը ոչ թե միանգամից է սպանում, այլ աստիճանաբար, ներսից քայքայում է պետությունը և եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն, մի քանի տարում պետական օրգանիզմը կոչնչանա:
Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության նախնական տվյալներով՝ Covid-19-ի իրենց նոր պատվաստանյութը գրեթե 95 տոկոս արդյունավետություն է ցույց տվել:
Մոլդովայի նախագահի ընտրություններում հաղթանակ տարած Մայա Սանդուն հայտարարել է, որ ժողովրդի վստահությունը ձեռք կբերի կոնկրետ գործերով: