Մոսկվան 2020 թվականին ընդգրկվել է 30 լավագույն մայրաքաղաքների ցանկում, որոնք աչքի են ընկնում մաքուր օդով: Այն առաջ է անցել այնպիսի մայրաքաղաքներից, ինչպիսիք են Փարիզը, Բեռլինը:
«Պատերազմից հետո չկա լիարժեք բանակցային գործընթաց կողմերի միջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի հայտնի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով Զալկալիանիի առաջարկին։
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան մարտի 26-ին խորհրդարանում կայացած քննարկումների ընթացքում հայտարարել ԱՄՆ իր առաջիկա այցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին հրավիրելու՝ իր մտադրության մասին:
ԱՄՆ-ի զինված ուժերը շտապել են Սուեզի ջրանցք՝ այնտեղ խցանված նավին օգնություն տրամադրելու նպատակով:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի բարդացման հետևանքով Լեհաստանում մարտի 27-ից գործելու են նոր սահմանափակումներ, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը:
Կորոնավիրուսով վարակված կինը Ճապոնիայի Նարիտա օդանավակայանում կարանտինի մեջ գտնվելով մահացել է: Սա առաջին նման դեպքն է, որ գրանցվել է երկրում:
Անհայտ անձինք Լոս Անջելեսում պահեստից, որտեղ պահվում է երգչուհի Բեյոնսեի ունեցվածքը, 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ իրեր են գողացել:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը սառեցրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օգտահաշիվը, քանի որ նա խախտել է սոցիալական ցանցի քաղաքականությունը՝ իր էջում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածելով:
Մյանմայում զինվորականները հայտարարել են, որ իշխանությունը կփոխանցեն միայն երկրում նոր ու արդար ընտրությունների անցկացումից հետո:
Netflix-ը գնել է ռուսական «Արծաթե չմուշկներ» ֆիլմը ցուցադրելու իրավունքները։
Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հեղինակազրկման և բանակցային գործընթացը շարունակելու կամ պատերազմից հետո վերսկսելու անկարողության պայմաններում հասկանալի չէ, թե որ ձևաչափի շրջանակում են շարունակվելու հակամարտող կողմերի միջև բանակցությունները:
Մինսկում չարտոնված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալություններ են սկսվել։
Ever Given բեռնատար նավի պատճառով Սուեզի ջրանցքի արգելափակման հետևանքով այս պահին 276 նավեր սպասում են ջրանցքով անցնելու իրենց հերթին:
Իրանն ու Չինաստանը մարտի 27-ին ստորագրել են 25 տարվա բազմակողմ համագործակցության մասին համաձայնագիր:
Եգիպտոսի հարավում երկու ուղևորատար գնացք է բախվել, որի հետևանքով պաշտոնական տվյալներով մահացել է 19 մարդ, տուժել են ևս 185-ը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր՝ չեղարկելով նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից 2013 թվականին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Տուպիցկիի նշանակումը:
Ավելի քան 50 մարդ է զոհվել Մյանմայի մի քանի քաղաքում հակակառավարական ցույցերի մասնակիցների և անվտանգության ուժերի բախումների հետևանքով։
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Վիրջինիա-Բիչ քաղաքում տեղի ունեցած մի քանի միջադեպի հետևանքով սկսված հրաձգության ժամանակ 2 մարդ զոհվել է, առնվազն 8 հոգի տուժել։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում 10 հարկանի բնակելի շենքի փլուզումից հետո զոհերի թիվը հասել է 5-ի, 24 հոգի տուժել է։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 30-ին արտահերթ խորհրդակցություններ կիրականացնի՝ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռներ արձակելու հարցով:
Առնվազն 15 հանքափորներ ոսկու արդյունահանմամբ զբաղվող հանքում փլուզման հետևանքով հայտնվել են արգելափակված վիճակում:
Անկարայի և Փարիզի հարաբերությունները մի քանի ամիս տևած հարաբերական անդորրից հետո կրկին սրվում են։ Այս անգամ դիվանագիտական սկանդալի պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած հայտարարություններն են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՊՀ-ի երկրներում 2016 թվականից ի վեր ավելի քան 280 մարդ են կալանավորել ահաբեկչական հանցագործությունների համար: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտնել է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար Անդրեյ Նովիկովը։
ԱՄՆ-ը 2020 թվականին Ռուսաստանից ներմուծել է 2011 թվականից ի վեր ամենամեծ ծավալի նավթ եւ նավթամթերք, հետեւում է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության էներգետիկական տեղեկատվության վարչության (EIA) տվյալներից։
2020 թականին Ֆրանսիայի բյուջեի պակասուրդի չափը հասել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 9,2 տոկուսին:
Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի դիմաց իսրայելահայերը և հայերին աջակցող հրեաները բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով Իսրայելից դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:
32 մարդ է զոհվել եւ առնվազն 66-ը՝ տուժել մարտի 26-ին Եգիպտոսի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետեւանքով: Այս տվյալները հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։
Բանգլադեշում առնվազն 17 մարդ է զոհվել ավտոբուսի եւ միկրավտոբուսի ճակատային բախման հետեւանքով:
Սուեզի ջրանցքով երթեւեկության վերականգնման գործողությունը կտեւի առնվազն մինչեւ հաջորդ չորեքշաբթի:
Ավելի քան 400 միլիոն դոլարի նավթով լցանավեր են կանգնած մնացել Սուեզի ջրանցքում Ever Given բեռնարկղանավի ծանծաղուտում հայտնվելու հետեւանքով: