ԱՊՀ առաջնորդները շահագրգռված են, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի․ Լեբեդև

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ ԱՊՀ երկրները խիստ շահագրգռված են, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի, և աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։

«ԱՊՀ-ում ուրախ կլինեն, եթե Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին հայտարարությունները հաջողությամբ պսակվեն… Բոլորիս ուրախացրեց Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի և Հայաստանի կառավարության աշխատակազմի` դեկտեմբերին արված հայտարարությունը, որ կողմերը ջանքեր կգործադրեն հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու, թշնամանք թույլ չտալու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Լեբեդևը։

Նա նշել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների բոլոր հանդիպումներում այս թեման արծարծվում է, քննարկվում, մտքեր են արտահայտվում, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել:

Տեսանյութեր

Լրահոս