Բրազիլիայի Սան-Պաուլու նահանգում մարդատար ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով 41 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է Globo հեռուստաընկերությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման մասին եւ պահանջել վերանայել դրանք:
Իսպանիայի փրկարար ծառայությունը եւ Քաղաքացիական գվարդիան 300-ից ավելի միգրանտների են փրկել ծովում, որոնց հայտնաբերել են նավակների վրա:
Դեմոկրատ Ջո Բայդենն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների պատմության մեջ առաջինն է, որը հավաքել է 80 միլիոն ձայն: Այդ մասին վկայում են NBC հեռուստաալիքի հաշվարկները:
Ճապոնական կողմը նոյեմբերի 25-ին բողոք է հայտնել Չինաստանին Արեւելաչինական ծովի վիճելի կղզեխմբի շրջանում ՉԺՀ-ի նավերի գործունեության առնչությամբ:
Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ AstraZeneca ընկերության կողմից մշակված պատվաստանյութի դոզավորումը, որը մեծ արդյունավետություն (90 տոկոս) է ցուցաբերել, փորձարկվել է 55-ից ոչ բարձր տարիքի կամավորների վրա՝ ի տարբերություն փոքր արդյունավետությամբ դոզավորումից:
Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։
Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում կոչ արեց Լեռնային Ղարաբաղի հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 60 մլն 315 հազարը:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատում մեկնարկել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկումը:
Ֆրանսիայի Սենատի քննարկման օրակարգ մտած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծն ամենայն հավանականությամբ կընդունվի:
Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված Արցախյան հրադադարի խայտառակ հայտարարությունը ծանր հարված էր Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանը։ Սակայն հետպատերազմյան ժամանակաշրջանը պակաս ծանր ու դրամատիկ չէ, հաշվի առնելով այն զարգացումները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, և այն հումանիտար, արտաքին քաղաքական, դիվանագիտական, ռազմական խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի առջև։
Նոյեմբերի 24-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական հեռախոսազրույցն են ունեցել Արցախի հարցով։ Այս մասին հայտնում է Կրեմլը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) օպերատիվ աշխատողները կանխել են ահաբեկչական գործողությունները, որոնք պատրաստել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջի անդամները:
Լույս նոյեմբերի 25-ի գիշերը Իսրայելը Գոլանի բարձունքների կողմից գրոհել է Դամասկոսի նահանգի հարավի վրա: Այդ մասին ասվում է սիրիական բանակի հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիա ժամանող ճանապարհորդները կկարողանան պարտադիր կարանտինի ժամկետը երկու շաբաթից կրճատել մինչեւ հինգ օր:
Հնդկաստանը նոյեմբերի 24-ին Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիների տարածքից անցկացրել է «Բրամոս» գերձայնային թեւավոր հրթիռի վերգետնյա տարբերակի փորձնական արձակումը:
Գերմանիայի կառավարությունը համաձայնեցրել է հանրային ընկերությունների ղեկավարության համար պարտադիր գենդերային բաժնեմասեր սահմանելու օրինագիծը:
Մի քանի հարյուր ավիաչվերթ է չեղարկվել նոյեմբերի 24-ին Չինաստանի Շանհայ եւ Տյանցզյան քաղաքների օդանավակայաններում կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերելու պատճառով:
Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին ամերիկյան պատժամիջոցներից ազատվելու երկու ուղի է մատնանշել, որոնցից մեկը ինչ-որ ժամանակ չի աշխատել, իսկ մյուսը դժվարին կլինի:
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը:
Նոյեմբերի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հրադադարի հայտարարությունը և դրանում ներառված կետերը, հետագա գործողությունները սահուն կերպով Արցախյան հակամարտության ողջ գործընթացը դուրս բերեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հովանու ներքո իրականացվող ԵԱՀԿ դիտորդական առաքելության տիրույթից՝ ըստ էության ստեղծելով կարգավորման նոր ձևաչափ, որում էական ազդեցություն ունեն Ռուսաստանն ու Թուրքիան։
«Սպուտնիկ V»-ի պատվաստանյութը եւ պլացեբոն պլանավորում են 40 հազար կամավորների ներարկել մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
ԱՄՆ-ը հաստատել է, որ զորքերի դուրսբերումն Աֆղանստանից սառեցվել է մինչեւ հունվարի 15-ը, առաքելության ավարտը կախված է «Թալիբան» արմատական շարժման հետ բանակցությունների արդյունքներից:
Մոսկվան Աֆղանստանի իշխանություններին եւ թալիբներին կոչ է անում՝ ըստ էության անցնել բանակցությունների եւ վերականգնել խաղաղությունը երկրում:
Եմենի ԶՈւ խոսնակ Յահյա Սերին Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Սաուդյան Արաբիայում «Արամկո» ընկերությանը պատկանող նավթի բաշխիչ կայանը թիրախավորել են «Երուսաղեմ 2» բալիստիկ հրթիռով:
Ֆրանսիական Դեսին-Շարպիո քաղաքը բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը։
Թուրքիայում Եվրամիության և Իտալիայի դեսպաններին ու Գերմանայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են արտգործնախարարություն, որտեղ բողոքի նոտա է հղվել «Իրինի» առաքելության և թուրքական նավի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:
Հեղինակավոր Foreign Policy հանդեսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը լքող հայերին և Արցախի շրջանների` Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցելու գործընթացին: Լրագրող Լիզ Քուքմանն իր հոդվածում նշում է, որ Քարվաճառի շրջանը փոխանցվում է Ադրբեջանին՝ իրենց երեխաներին մեծացրած և տները կառուցած մարդկանց ուղարկելով նոր կյանք և նոր տուն փնտրելու: