Չիլիի նախկին նախագահ Սեբաստիան Պինյերան զոհվել է ավիավթարից
Չիլիի նախկին նախագահ Սեբաստիան Պինյերան փետրվարի 6-ին զոհվել է ուղղաթիռի վթարի պատճառով։ Նա 74 տարեկան էր։
Չիլիի ներքին գործերի նախարարը հաստատել է նախկին նախագահի մահը։ Ավիավթարի պատճառի մասին մանրամասներ չեն հրապարակվել։
Պինյերան Չիլին նախագահել է 2010-2014 և 2018-2022 թվականներին։
Երկրի գործող նախագահ Գաբրիել Բորիչը Պինյերայի զոհվելու կապակցությամբ իր ելույթում նրան անվանել է ղեկավար, որը «լավագույնին էր ձգտում երկրի համար»՝ գովելով կորոնավիրուսի համավարակի և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ նրա վարած քաղաքականությունը։
Սեբաստիան Պինյերայի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հղել աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Բրազիլիայի նախագահը, Արգենտինայի ներկայիս և նախկին նախագահները, Իսպանիայի վարչապետը և այլք։