Բաժիններ՝

Չինական բանկը դադարեցրել է Ռուսաստանի և Բելառուսի հետ գործառնությունները

Չինական Chouzhou Commercial Bank-ը դադարեցրել է գործառնությունները ռուսաստանցի և բելառուսցի հաճախորդների հետ: «Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի»-ն` վկայակոչելով աղբյուրների:

«Բանկի մենեջերներն անցյալ շաբաթ հաճախորդներին ծանուցել են ցանկացած ռուսական կամ բելառուսական կազմակերպության հետ հարաբերությունների դադարեցման մասին», – հայտարարել են հրատարակության զրուցակիցները։

Ընկերություններից մեկի սեփականատերը նշել է, որ իր կազմակերպությունն արդեն մի քանի գործարք է խափանել չինական բանկի որոշման պատճառով։

Ինչպես պնդում է հրատարակությունը, մոտեցող չինական Նոր տարվա և երկարատև հանգստյան օրերի պատճառով վճարումների դադարեցումն սպառնում է լոգիստիկ կոլապսով։

«Առնվազն մինչև մարտ ամիս հնարավոր չի լինի ապրանքներ ներկրել երկարատև հանգստյան օրերի պատճառով», – ասվում է հրապարակման մեջ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերին հրամանագիր է ստորագրել, որն ընդլայնում է իրավական հիմքերը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման համար։ Օտարերկրյա բանկերն այժմ կարող են ենթարկվել սահմանափակումների, եթե Վաշինգտոնը գտնի, որ նրանք աջակցում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829