ՌԴ-ն կոչ է անում ՀՀ-ին հանրային հարձակումների փոխարեն սկսել քննարկել իրավիճակը ՀԱՊԿ-ում
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին` հրապարակային հարձակումների և քննադատությունների փոխարեն քննարկել ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակը։
«Մենք բոլորս հետաքրքրված ենք ՀԱԿՊ-ի գործունեության հետագա կատարելագործման և դրա ռազմաքաղաքական միության արդյունավետության մեջ։
Անկասկած, դրան կնպաստեր նաև այն, որ Հայաստանը հնարավորինս արագ վերադառնար կազմակերպության շրջանակներում բնականոն և լիարժեք աշխատանքին։ Ցավոք, մեր հայ դաշնակիցներն առայժմ իսկապես հեռացել են դրանից։
Կոչ ենք անում Երևանի մեր գործընկերներին, հրապարակային հարձակումների և քննադատությունների փոխարեն, ձեռնամուխ լինել հասունացած հարցերի քննարկմանը քաղաքական և փորձագիտական մակարդակներում»,- ասել է դիվանագետը։