Բաժիններ՝

Գերմանիայում սկսվել է Lufthansa-ի աշխատողների գործադուլը

Գերմանական Lufthansa ավիաընկերության ցամաքային անձնակազմը փետրվարի 7-ի առավոտյան նախազգուշական գործադուլ է սկսել՝ հետևելով Verdi հանրային սպասարկման ոլորտի աշխատողների արհմիության կոչին:

Գործադուլն սկսվել է տեղի ժամանակով 04.00-ին և տևելու է 27 ժամ։ Այն կվերաբերի Բեռլինի, Մայնի Ֆրանկֆուրտի, Մյունխենի, Համբուրգի և Դյուսելդորֆի օդանավակայաններին։

Գործադուլի պատճառով Lufthansa-ն չեղարկել է փետրվարի 7-ին պլանավորած 1000 չվերթի 80-90 %-ը: Ավիաընկերությունում նաև հայտարարել են, որ գործադուլի հետևանքով կտուժի ավելի քան 100 հազար ուղևոր։

Verdi-ն պահանջում է 12,5 %-ով (բայց ամսական ոչ պակաս, քան 500 եվրոյով) բարձրացնել օդանավակայանների 25 հազար աշխատողների աշխատավարձերը, որոնք իրականացնում են ուղևորների, ուղեբեռի և անձնակազմի հսկողությունը։ Բացի այդ, արհմիությունը ձգտում է հասնել աշխատողներին 3000 եվրոյի չափով միանվագ դրամական պարգևների վճարման՝ գնաճը փոխհատուցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս