Պուտինի այցը Թուրքիա հետաձգվել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փետրվարի 12-ին նախատեսված այցը Թուրքիա հետաձգվել է։ Այդ մասին ռուսական «РИА Новости»-ին հայտնել է Անկարայում գտնվող դիվանագիտական աղբյուրը։
Նշվում է, որ այցի հետաձգման պատճառը Ռուսաստանում մարտի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններ են։ Նույն աղբյուրի համաձայն՝ ՌԴ նախագահի այցը Թուրքիա կկայանա ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ այցի վերաբերյալ հստակ ժամկետների մասով կտեղեկացնեն, երբ ժամանակը գա։