Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին վերադարձել է Մեծ Բրիտանիա, որպեսզի մասնակցի իր պապի՝ արքայազն Ֆիլիպի՝ ապրիլի 17-ին կայանալիք հրաժեշտի արարողությանը:
ԱՄՆ-ը եւ Չինաստանը անցած հանգստյան օրերին կտրուկ ակտիվացրել են իրենց ռազմական գործունեությունը Հարավչինական ծովի ջրատարածքում։ Այն տարածքային վեճերի օբյեկտ է Չինաստանի եւ տարածաշրջանի մի քանի պետությունների միջեւ:
Ֆրանսիական Le Point հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակման գործընթացը ձգձգելու, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ֆրանսիայի միջնորդությամբ խնդրին լուծում տալուն: Ստորև որոշակի կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին այցով կմեկնի Ադրբեջան հայտնում է minval.az-ը՝ հղում տաոլով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին նախաձեռնել է առցանց քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի թեմաներով: «
Ղրղզստանում սահմանադրական բարեփոխումն անցկացվել է թափանցիկ եւ օրինական:
Կորեայի Հանրապետությունը (ԿՀ) եւ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետեւում են ԿԺԴՀ-ի գործունեությանը սուզանավերի բալիստիկ հրթիռների մշակման ոլորտում՝ Համգյոն Նամդոյի նահանգի Սինփո նավաշինարանում ակտվիության նշանների պատճառով:
Պարբերականի փոխանցմամբ, Մերկելը պատվաստումը նշանակել էր ապրիլի 11-ին, սակայն այն առցանց եղանակով չեղարկվել է։ Պատվաստումը պետք է կատարվեր AstraZeneca պատվաստանյութով։
Նաթանզ քաղաքում Իրանի միջուկային օբյեկտի բաշխիչ էլեկտրացանացում վթարը տեղի է ունեցել պայթյունի հետեւանքով, որը կազմակերպել է իսրայելական կողմը:
Սենտ Վինսենտի եւ Գրենադիննների հյուսիսային շրջաններում էլեկտրականության զանգվածային անջատումներ եւ ջրամատակարարման ընդհատումներ են արձանագրվում Սուֆրիեր հրաբխի ժայթքման պատճառով: Ապրիլի 11-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ապրիլի 9-ից տարբեր ուժգնության գրեթե 210 երկրաշարժեր են տեղի ունեցել Ճապոնիայի Տոկարա կղզիների շրջանում, որոնք մտնում են երկրի հարավ–արեւմուտքի Կագոսիմայի պրեֆեկտուրայի կազմի մեջ: Դրանց թվում եղել են ավելի քան 5 մագնիտուդով երկու հուժկու ստորգետնյա ցնցումներ, ապրիլի 12-ին հայտնել է Ազգային հանրային հեռուստատեսությունը:
Հնդկաստանի առողջապահության նախարարությունն անցած օրվա ընթացքում երկրում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերել է կորոնավիրուսի 131,9 հազար նոր դեպք:
Հռոմի պապը երկար ժամանակ ի վեր առաջին անգամ սեղմել է պատարագին Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը Հռոմի Սանտո Սպիրիտո ին Սասիա եկեղեցում գլխավորել է Աստծո ողորմության կիրակի օրը մատուցված պատարագը, դրանից հետո առաջին անգամ սեղմել է տաճարում ներկա գտնվող բոլոր մարդկանց ձեռքերը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իսրայելը սերտ աշխատելու է ԱՄՆ-ի հետ, որպեսզի Իրանի հետ համաձայնագիրը կանխի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքն ու ապահովի հրեական պետության պաշտպանությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը՝ Թել Ավիվում, ամերիկացի գործընկերեր Լլոյդ Օստինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սաուդյան Արաբիայի ռազմական տրիբունալը մահապատժի է դատապարտել երեք զինծառայողների, ովքեր մեղադրվում են պետական դավաճանության, «թշնամու հետ համագործակցելու» մեջ:
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է առաջին արաբ կին տիեզերագնացի անունը:
Bloomberg-ը հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեծ մասը ստանում են հարուստ երկրները: Դա պայմանավորված է աշխարհում դեղամիջոցների անհավասար բաշխման հետ:
Ջիբութիի գործող նախագահ Իսմաիլ Օմար Գելեն ընտրություններում 98.58 տոկոս ձայներով վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում: Ընտրությունների արդյունքները հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը:
Մյանմայում, որտեղ ռազմական դրություն է հայտարարված, ռազմական տրիբունալը 19 անձանց դատապարտել է մահապատժի քաղաքացիական անձի սպանության և զինվորականի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանքով:
Չինաստանի իշխանությունները թույլատրել են կլինիկական փորձարկումները կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութի համար, որը մշակում է դեղագործական ընկերությունը:
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահից հետո նրա բոլոր տիտղոսները, այդ թվում` Էդինբուրգի դուսքի, փոխանցվել են նրա ավագ որդուն՝ արքայազն Չարլզին, հայտնում է բրիտանական Express պարբերականը։
Սան Ֆրանցիսկո ծովախորշի տարածքում մոխրագույն 4 կետի սատկած մարմին է հայտնաբերվել:
Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը ցանկացել է «հանգիստ մահանալ իր անկողնում»։ Այս մասին New York Post-ին հայտնել է թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
«Այո, Դոնբասում լարվածությունն աճում է, բայց ես կարծում եմ՝ եվրոպական մի քանի երկրներ, առաջին հերթին՝ Գերմանիան, ինչ-որ չափով՝ Ֆրանսիան, խիստ դեմ են նման ելքի։ Շատ է խոսվում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ ընդգրկվելու մասին, բայց պետք է իմանանք, որ բացի նրանից, որ այն երկրները, որոնք գտնվում են հակամարտության մեջ, նրանց ՆԱՏՕ չեն ընդունում, նաև ինչպես Վրաստանի դեպքում, Գերմանիան միշտ ՎԵՏՕ է դնում նման որոշումների վրա»,- շեշտեց Գագիկ Հարությունյանը։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության դեմ բողոքի ակցիաների հետևանքով ապրիլի 9-ին մահացել է առնվազն երկու մարդ:
Առնվազն չորս մարդ զոհվել և վեցը վիրավորվել Սոմալիի հարավ-արևմուտքում մահապարտի կազմակերպած պայթյունի հետևանքով:
Այս պատմության վերջին «ակորդն» ապրիլի 9-ի աշխատանքային օրվա ավարտին հնչեցրեց Ալեն Սիմոնյանը. ՀՀ իշխանություններն իրենց ոճին համապատասխան սկսեցին հերքել իրենք իրենց: Այս իշխանությունները նույնիսկ ամենացավալի հարցն առանց խղճի խայթի վերածում են խայտառակության՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ իրականում գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել:
Աֆղանստանի հատուկ ծառայությունները Քաբուլում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղերից մեկի ղեկավար Ղուլամ Նասերին:
Հնդկաստանի Նագպուր քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված անձինք, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 4 մարդ:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել քաղաքացիներին պատրաստվել ծանր ճգնաժամին: