Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը մարտի 31-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել երկրում ԱՄՆ-ի ռազմակայանները պահելու ծախսերի բաշխման պայմանները մեկ տարով երկարաձգելու համաձայնագրին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսափող համարվող թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ անհանգստացած է Վաշինգտոնից ստացված ազդակներից:
Նիգերում մի խումբ զինվորականներ մարտի 31-ին պետական հեղաշրջման անհաջող փորձ են կատարել: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունների աղբյուրներ։
ԵԱՀԿ-ի գործող նախագահ եւ Շվեդիայի արտաքին գործրի նախարարության ղեկավար Անն Լինդեն ողջունել է այդ միջազգային կազմակերպության մշտական խորհրդի որոշումն Ուկրաինայում Եվրակազմակերպության Հատուկ մոնիտորինգային առաքելության բյուջեն հաստատելու եւ մանդատը եւս մեկ տարով՝ մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը երկրաձգելու մասին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 30-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործարկել է կայք, որը նախատեսված է իր կողմնակիցների հետ հաղորդակցման համար, մարտի 30-ին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։
Սուեզի ջրանցքի վթարը բացասական ներգործություն կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) տնտեսության վերականգնման վրա եւ կհանգեցնի Ասիայում արդյունաբերական շղթաների խախտման:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների (ՀՎԿԿ) ղեկավար Ռոշել Վալենսկին մարտի 29-ին մտահոգություն է հայտնել ամերիկացիների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով, որը կարող է հանգեցնել երկրում վարակի տարածման չորրորդ ալիքի սկսվելուն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, որոնք հունվարին այցելել էին Չինաստանի Ուհան քաղաք՝ ուսումնասիրելու կորոնավիրուսի տարածման աղբյուրները, չեն կարողացել միանշանակ եզրակացության գալ «Քովիդ-19»-ի ծագման վերաբերյալ:
«Գուցե թուրանական ծրագրերը չիրագործվեն այնպես, ինչպես ներկայումս կարող ենք կանխատեսել, այդ թվում՝ թուրանական բանակը, բայց դրանց ուրվագծման ընթացքում բազմաթիվ զարգացումներ են տեղի ունենում՝ ի վնաս անվտանգության»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների և որոշ շրջանակների պնդումներին, թե պետք է շտկել մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում և սկսել երկխոսել:
ՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը քայլ է՝ պատմական սխալն ուղղելու ճանապարհին:
Տանզանիայի խոշորագույն քաղաք Դար Էս Սալամի մարզադաշտում մարտի 21-ին երկրի նախագահ Ջոն Մագուֆուլիին հրաժեշտ տալու արարարողությանը ծայր առած հրմշտոցի հետեւանքով զոհվածների քանակը հասել է 45-ի, եւս 37-ը վիրավորվել է:
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:
Ճապոնիան եւ ԱՄՆ-ը ձեռնամուխ են եղել ապրիլի 9-ին վարչապետ Յոսիհիդե Սուգայի եւ նախագահ Ջո Բայգդենի հանդիպման համաձայնեցմանը: Մարտի 30-ին այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը։
Չինաստանի կառավարությունը կազմակերպել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում երկրի 106,6 միլիոն բնակչի համար:
Նոր տիպի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, չղջիկներից մարդուն է փոխանցվել միջանկյալ օղակի միջոցով:
Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին վարակվել է կորոնավիրուսով պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո:
Սուեզի ջրանցքով նավարկությունը վերսկսվել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով կորոնավիրուսի դեմ հասանելի պատվաստանյութերի դեղաչափերի 76 տոկոսը բաժին է ընկնում աշխարհի 10 երկրի:
Մյանմայում բողոքի ակցիաների մասնակիցների եւ ուժային գերատեսչությունների աշխատակիցների միջեւ ծայր առած ընդհարումների հետեւանքով փետրվարի 1-ից ի վեր զոհվածների թիվը հասել է 459-ի: Մարտի 29-ին այդ մասին իր Twitter-ում հայտնել է Մյանմայի Քաղաքական բանտրակյալների օգնության ասոցիացիան։
Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ծրագրել են ապրիլի 6-ին մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է Եվրախորհրդի նախագահի մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը:
Մարտի 29-ին առնվազն հինգ մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ճափեզրին տեղադրված ինքնաշեն ռումբի պայթյունից:
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում դիմելով Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին՝ ասաց, թե Արցախի պատերազմն ապացույցն է տապալված արտաքին քաղաքականության։
Մարտի 29-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բարբադոսի ափերի մոտ՝ Ատլանտյան օվկիանոսում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Անցած հանգստյան օրերին Բանգլադեշում բողոքի ակցիաների առնվազն11 մասնակից է զոհվել, 10-ը՝ վիրավորվել ոստիկանության եւ անվտանգության ուժերի հետ ընդհարումների հետեւանքով:
Մարտի 29-ին մանրագույն ավազի վիթխարի ամպը ծածկել է Ճապոնիայի հիմնական տարածքի հարավ – արեւմտյան շրջանները:
Փրկարարական անձնակազմերը Սուեզի ջրանցքում ծանծաղուտից հանել են Ever Given բեռնարկղանվը: Մարտի 29-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Inchcape Shipping ընկերությունը, որն զբաղվում է ծովային փոխադրումներով։
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 80 716-ով:
Ճապոնիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից եւ ընդդիմադիր կուսակցություններից ստեղծել են միավորում, որը կզբաղվի օրենսդրության մշակմամբ, որը թույլ կտա պատժամիջոցներ սահմանել արտասահմանյան երկրների, կառույցների եւ առանձին անձանց դեմ մարդու իրավունքների խախտումների պատճառով:
ԱՄՆ-ում առնվազն 111 մարդ է զոհվել փետրվարին Տեխասի նահանգում մոոլեգնած անոմալ սառնամանիքների պատճառով: Մարտի 25-ին այդ տվյալները բերել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Տեխասի Առողջապահության դեպարտամենտը։