Բաժիններ՝

Իսպանիայում ֆերմերները տրակտորներով արգելափակել են ճանապարհների երթևեկությունը

Ֆերմերները տրակտորներով շարունակում են բողոքի ակցիաներն Իսպանիայի տարբեր մասերում և արգելափակում են խոշոր ճանապարհների երթևեկությունը։

Նշվում է, որ ըստ Ճանապարհային երթևեկության անվտանգության գլխավոր վարչության՝ ֆերմերները փորձում են ուշադրություն հրավիրել այն բարդ իրավիճակի վրա, որում հայտնվել է ոլորտը, ինչպես նաև հանդես են գալիս եվրոպական գյուղատնտեսական քաղաքականության դեմ։

Մի քանի շրջաններում ճանապարհներին իրավիճակը հատկապես լուրջ է։ Բացի այդ, ինչպես հաղորդել է El Periódico թերթը, մոտ 100 տրակտորներից բաղկացած շարասյունը դանդաղորեն շարժվում է դեպի Բարսելոնա։

Սա արդեն բողոքների երկրորդ օրն է Իսպանիայում: Միևնույն ժամանակ ֆերմերները հայտարարել են, որ ակցիաները կշարունակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Փետրվարի 6-ին ցույցերի ժամանակ երկու մարդ բերման է ենթարկվել։

Վերջին շաբաթներին ԵՄ տարբեր երկրներում տեղի են ունենում ֆերմերների բողոքի ակցիաներ։ Մասնավորապես, ցույցեր են կազմակերպվել Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում և համայնքի այլ պետություններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս