Թուրքիայի նախագահը առիթ չի կորցնում Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու առաջադրանքը հանկերգելուց։ Ըստ Էրդողանի՝ այդ գոտին Սիրիայի քաղաքացիների համար մի վայր կդառնա, որտեղ նրանք զերծ կմնան ընթացող մարտերին մասնակցություն ունենալուց, ինչն էլ կխթանի ներգաղթի ճգնաժամը կարգավորելուն:
Սիրիայում սպանվել է «ամենասեքսուալ ջիհադիստը»` հոլանդացի Իսրաֆիլ Իլմազը, որը կռվում էր Ռաքքայում, հայտնում է Daily Mail-ը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի քաղաքացիները, տեսնելով Եվրամիության «երկակի ստանդարտները», կոչ են անում երկրի իշխանություններին կասեցնել դաշինքին երկրի անդամակցության բանակցությունները, հայտնում է Reuters-ը:
Հաջիևը հայտարարել է, որ Էլս վան Հուֆի, Ներկայացուցիչների պալատի անդամ Ժորժ Դալմանի այցերը կրել են «մասնավոր բնույթ»:
Թուրքիայում ազատ են արձակվել բոլոր այն քաղաքացիները, որոնք կալանավորվել էին երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով:
Վրաստանում պարենի և ըմպելիքների (առանց ալկոհոլի պարունակության) գներն աճել են 1,4%-ով:
Թուրքիան կուժեղացնի ցանցահենային հարձակումներից պաշտպանությունը` ստեղծելով կիբերանվտանգության նոր ռազմավարություն, հայտնում է թուրքական Haber 7-ը`հղում կատարելով Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախարարությանը:
«20 տարուց ավելի է, մենք այս գործընթացի մեջ ենք, պարբերաբար լինում են հանդիպումներ: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք արձանագրում առաջընթաց մի շատ պարզ պատճառով` կողմերից մեկը` Ադրբեջանը, նույնիսկ այն պայմանավորվածությունները, որ լինում են բանակցային սեղանի շուրջ, կոպտորեն խախտում է: Դրա վառ վկայությունն այս վերջին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն են, որտեղ խոսվել է և պարտավորություն է վերցվել, որպեսզի շփման գծում ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը: Սակայն իրական դաշտում Ադրբեջանը խանգարում է»:
Ադրբեջանի Լենքորանի շրջանի Դաշդաթյուք գյուղում սեպտեմբերի 5-ին գրանցվել է զանգվածային թունավորում: Տուժել է 56 մարդ: Նրանց մեծ մասը 3-12 տարեկան երեխաներ է, հայտնում է Day.Az-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սեպտեմբերի 8-9-ը կմեկնի Թուրքիա, հայտնում է թուրքական Milligazete թերթը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Ֆրանսիա, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը:
Սիրիայի հյուսիսում ընթացող մարտերի ժամանակ օրերս սպանվել է Քրդական զինյալ ջոկատների անդամ, 22-ամյա Ասյա Ռամազան Անտարը:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով
Կապված Ադրբեջանում կայանալիք հանրաքվեի հետ` ԵԽԽՎ-ն Ադրբեջան կուղարկի 7 հոգուց բաղկացած պատվիրակություն, հայտնում է APA գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերը նոր գործողություններ են իրականացրել Իրաքի հյուսիսում` մասնավորապես Մեթինա և Հաքուրք շրջաններում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Դեմոկրատական միության» (PYD) մարտիկներն ու քրդական ինքնապաշտպանական ջոկատները (YPG) լքում են Սիրիայի Մանբիջ քաղաքը:
Վրաստանի պաշտպանության նախարարության «Օրֆոլո» զորավարժարանում տեղի են ունենում Agile Spirit-2016 բազմազգ զինավարժանքները, որոնց, բացի վրացի զինծառայողներից, մասնակցում են ամերիկացի, ուկրաինացի, ռումինացի, լատվիացի եւ բուլղարացի զինծառայողներ:
Իրանը 2-3 ամսվա ընթացքում կարող է ավելացնել նավթարդյունահանումը` մինչև օրական 4 մլն բարել նավթ` ներկայիս օրական 3.8 մլն բարել նավթի դիմաց:
Վրաստանի Զուգդիդիի Ջիհարշքարի գյուղում երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կնոջ` Սանդրա Ռուլովսի և տեղի բնակիչների հետ հանդիպմանը տհաճ միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Քաբուլում 2 պայթյունի հետևանքով զոհվել է 24 մարդ, ավելի քան 90 մարդ վիրավորվել է:
«Մի առիթով ասել եմ՝ բացի պաշտպանողական բնույթի գործողություններից, ես նշեցի, որ կան այլ բնույթի գործողություններ, որ կստիպեն հակառակորդին զերծ մնալ իր մտադրություններից: Վստահեցնում եմ, որ ՊԲ-ն իր հզորությամբ, միջոցներով ի վիճակի է կատարելու ամեն կարգի խնդիր»:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է քուրդ զինյալների թիվը, որոնք ոչնչացվել են Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա ավանում:
Ադրբեջանում իշխանությունը, սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու, երկրի տարածքային ամբողջականությունը կրոնական կկիրառվեն նոր պատժամիջոցներ, այդ թվում` ցմահ բանտարկություն:
Ադրբեջանը, Թուրքիան և Թուրքմենստանը ստորագրել են Աշգաբադի հռչակագիրը, որը ենթադրում է Պեկինից Լոնդոն տրանսպորտային միջանցքի ստեղծում, հայտնում է TRT Haber-ը`վկայակոչելով Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանին:
Հունաստանի կառավարությունը խախտել է DESFA ընկերության մասնավորեցման մրցութային ընթացակարգը:
Թել Ավիվում տասնյակ մարդիկ են վիրավորվել շենքի փլվելու հետեւանքով: Այսօր այս մասին հայտնել Է The Times of Israel թերթը: Ներկայում փլվածքների տակ է մնում շուրջ 20 մարդ:
Օդեսայի սահմանապահները Թուրքիայի դրոշով նավարկող նավի վրա տեղի ունեցող արտակարգ վիճակի մասին տեղեկություն են ստացել, հայտնում է korrespondent.net-ը: Նավի վրա մարդկանց կյանքին սպառնացող վտանգի ազդանշանը հաղորդել է նավի կապիտանը:
Ադրբեջանական SOCAR նավթային ընկերությունը ներկայումս բանակցություններ չի վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ գազի գնման շուրջ: Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում հրաձգություն է տեղի ունեցել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների և թուրք զինվորականների միջև, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: