![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանում պարենային ապրանքները թանկացել են
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/872db985-9797-4e4b-8349-18d67b8ba92e.jpg)
Վրաստանում պարենի և ըմպելիքների (առանց ալկոհոլի պարունակության) գներն աճել են 1,4%-ով:
Ինչպես հայտնում է Report-ը, այդ մասին հաղորդվում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության կայքում:
Օգոստոսին, հուլիսի հետ համեմատած, բարձրացել են նաև տրանսպորտի ոլորտի գները (0,3%), կահույքի, տնային կահ-կարասու, տան խնամքի հետ կապված իրերի գները (0,1%), հանգստի, զվարճանքների և մշակույթի (0,9%), հյուրանոցային սպասարկման ոլորտի, ռեստորանների ու սրճարանների գները (0,2%):
Այս տարվա օգոստոսին ինֆլյացիան Վրաստանում կազմել է 0,4%: