Բաժիններ՝

Թուրքիան ուժեղացնում է կիբերանվտանգությունը

Թուրքիան կուժեղացնի ցանցահենային հարձակումներից պաշտպանությունը` ստեղծելով կիբերանվտանգության նոր ռազմավարություն, հայտնում է թուրքական Haber 7-ը`հղում կատարելով Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախարարությանը:

Թերթի տվյալներով` կապված նոր ռազմավարության հետ, ստեղծվելու է մարմին, որը վերահսկելու է պետական տեղեկատվական ռեսուրսները:

Նոր կառույցի պարտականությունների մեջ է մտնելու նաև ցանցահենային հարձակումների սպառնալիքի վնասազերծումը:

Կիբերհարձակումները սպառնում են, մասնավորապես, Թուրքիայի իրավապահ մարմինների կայքերին:

Այսպես, Թուրքիայի ինտերնետ-բանքինգը վերջերս տեղի ունեցած հարձակման հետևանքով կաթվածահար էր եղել 10 օր շարունակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս