![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիայում սպանվել է «ամենասեքսուալ ջիհադիստը»
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/37F5CA6400000578-0-image-m-31_1473149235583.jpg)
Սիրիայում սպանվել է «ամենասեքսուալ ջիհադիստը»` հոլանդացի Իսրաֆիլ Իլմազը, որը կռվում էր Ռաքքայում, հայտնում է Daily Mail-ը:
28-ամյա Իլմազին նման կերպ էին կոչում Tumblr սոցցանցի օգտատերերի կողմից սիրո ավելի քան 10 հազար խոստովանություն ստանալու համար:
Կանանց դուր էր գալիս նրա արտաքինը, լուսանկարները, որոնք հրապարակում էր զինյալը մասնավորապես կատուների և երեխաների հետ:
Ինչպես գրում է պարբերականը, Իլմազը ծնվել է Թուրքիայում, ապա ստացել է հոլանդական քաղաքացիություն, ծառայել է Հոլանդիայի բանակի շարքերում:
2013թ. նա լքել է թագավորության ԶՈՒ շարքերն ու միացել Սիրիայի արմատական ընդդիմությանը, որը կռվում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ:
2015թ. հոլանդական NOS հեռուստաալիքին հաջողվել էր հարցազրույց վերցնել զինյալից: Այնուհետ տարածվել էին տեսագրություններ, որտեղ նա իր աջակցությունն էր հայտնել ԴԱԻՇ-ին: