Թուրքիայի ռազմաօդային ուժերն ունեն F/RF-4E տիպի 152 և F-16 տիպի 179 կործանիչ:
Մենք ունենք որոշակի հարցեր՝ կապված Ժնևյան քննարկումների ձևաչափի հետ:
Ադրբեջանցի վերլուծաբանները կարծում են, որ Գազիևն ունի ռուսական կողմնորոշում և կապված է ռուսամետ ուժերի հետ:
Պայթյունը տեղի է ունեցել տեղի կենտրոնական գրադարանի մուտքի մոտ:
Սիրիայի Հալեպ նահանգում երեկ իրականացված այդ հարձակման հետևանքով զոհվել է 25 և վիրավորվել է 86 մարդ:
Այս տարվա փետրվարին երկու երկրների միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ քննարկել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
Դրանից հետո ռուսական նավերը բարեկամական այցով կայցելեն Ղազախստանի, Թուրքմենստանի ու Իրանի նավահանգիստներ:
Ռուսաստանում գրանցվելու իրավունք ստացած 36 վրացական ընկերությունից միայն 2-ն են իրենց փաստաթղթերը ներկայացրել գերատեսչությանը:
Գազիևն Ադրբեջանի պաշտպանության նախարար է հանդիսացել 1992-1993 թվականներին:
Իմ տվյալներով՝ նրանց սահմանադրական մեծամասնության համար չի բավականացնում 6-7 քվե, և մենք պատրաստ ենք նրանց տրամադրել դրանք:
Երեկ Հալեպի նահանգում ապստամբների կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհվել է 25 և վիրավորվել է 86 մարդ:
Իրանի նավթարդյունահանման ազգայնացումը պատճառ դարձավ 1953 թվականին Իրանում իրականացված հեղաշրջման, որը տապալեց Մոսադեղի կառավարությանը:
Անհայտ անձինք հարձակում են գործել Արդարադատության նախարարության շենքի և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գրասենյակի վրա:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հասարակության հետ կապերի կենտրոնը:
Նպատակամղված կեղծիքներ են տարածվում Ջավախքում ընթացող գործընթացների վերաբերյալ:
Եվրոպական խարտիայի վավերացման հարցն այժմեական է դարձել 1999 թվականից:
TANAP գազատարի սկզբնական թողունակությունը կազմելու է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր:
Հանդիպման ժամանակ արևմտյան դիվանագետներն ընդգծել են, որ ցանկանում են Ղազախստանում կայանալիք բանակցություններում Իրանից ստանալ բովանդակային պատասխան:
UMTAS-ի նախագծի վրա տարվող աշխատանքները մեկնարկել են 2008 թվականի սեպտեմբերին:
Վարչապետն առևտրի մեջ է մտել երեխաներին սպանած հանցագործների հետ:
Պաշտոնական Թբիլիսին նույնպիսի աջակցություն ստանում է Բաքվից:
Իր հայտարարությունում Մույժնիեքսն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն պետք է խոստումներից անցնել գործի՝ ապահովելու համար հիմնական քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
Թուրքիայի ԱԳՆ-ը և Ադրբեջանում այդ երկրի դեսպանն արդեն իսկ քանիցս հայտնել են «Երևան-Վան» ավիաչվերթի բացման հարցում Անկարայի դիրքորոշումը:
Տվյալ ձևաչափով վերջին հանդիպումն անցկացվել է 2012 թվականի հունիսին, Տրապիզոնում:
Իրանական Press TV հեռուստաալիքն իր հերթին հայտնում է, որ դեսպանատան մոտ արկ է պայթել:
Թուրքիայի բոլոր բնակիչներն ունեն հավասար իրավունքներ՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից:
Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մասուդ Ջազայերին:
Դրա հետ կապված Facebook սոցցանցում բացվել է հատուկ էջ, որում կոչ է արվում միանալ այդ քայլերթին, որը կայանալու է մայիսի 8-ին:
Օբաման ընդգծել է, որ Իրանը պետք է վճռական քայլ կատարի միջազգային հանրությանն ընդառաջ՝ իր միջուկային ծրագրին առնչվող խնդիրների լուծման համար: