![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանում իշխանությունը բռնի ուժով զավթելու, սահմանադրական կարգը փոխելու փորձի համար կսահմանվի ցմահ բանտարկություն
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/c41a53144866cc16c34c139f8299cc42.jpg)
Ադրբեջանում իշխանությունը, սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու, երկրի տարածքային ամբողջականությունը կրոնական կկիրառվեն նոր պատժամիջոցներ, այդ թվում` ցմահ բանտարկություն:
Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել են Միլի մեջլիսից, համաձայն Ադրբեջանի նախագահի նախաձեռնության, առաջարկվում է Քրեական օրենսգրքում ներառել նոր` 278.2 հոդվածը:
Համաձայն այդ հոդվածի նախագծի` Ադրբեջանի սահմանադրական կարգի, այդ թվում` դրա աշխարհիկ բնույթի բռնի փոփոխության, ինչպես նաև տարածքային ամբողջականության խախտման, կրոնական թշնամանքի, արմատականության, ֆանատիզմի հողի վրա իշխանությունը բռնի եղանակներով զավթելու համար մեղավորները կպատժվեն 15-20 տարով կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախագիծը ներկայացվել է Միլի մեջլիսին և քննարկման կդրվի խորհրդարանի հաջորդ նիստի ժամանակ: