Զուգդիդիում Սաակաշվիլիի կնոջը փորձել են խանգարել անցկացնել ընտրարշավը

Վրաստանի Զուգդիդիի Ջիհարշքարի գյուղում երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կնոջ` Սանդրա Ռուլովսի և տեղի բնակիչների հետ հանդիպմանը տհաճ միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Նշվում է, որ մի քանի անհայտ անձ փորձել է խափանել նրա ելույթը, սակայն բնակիչները նրանց դա թույլ չեն տվել:

Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամների խոսքով` դեպքը կազմակերպվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից, իսկ ակտիվիստները նման հանձնարարություն են ստացել Սամեգրելո-Զեմո Սվանեթիի նահանգապետ Լևան Շոնիայից:

Սանդրա Ռուլովսը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 8-ին, երկրորդը կլինի «Միասնական ազգային շարժում» կուսակցության ընտրական ցուցակում:

Ռուլովսը, որը որոշել է զբաղվել քաղաքականությամբ, պատգամավորի թեկնածուի պաշտոնի համար «Ազգային շարժում» կուսակցությունից ներկայացվել է Զուգդիդի շրջանի մեծամասնական ընտրատարածքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930