Քաղաքացիները կոչ են անում իշխանություններին կասեցնել ԵՄ-ին անդամակցության գործընթացը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի քաղաքացիները, տեսնելով Եվրամիության «երկակի ստանդարտները», կոչ են անում երկրի իշխանություններին կասեցնել դաշինքին երկրի անդամակցության բանակցությունները, հայտնում է Reuters-ը:

«Թուրքիայի ժողովուրդը հետևում է ԵՄ-ի երկակի ստանդարտներին»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը Սլովենիայում:

«Մենք զգալի ճնշման ենք ենթարկվում, որ կասեցնենք բանակցային գործընթացը»,- հավելել է նա:

Նա մեղադրել է եվրոպական դաշինքին նրանում, որ վերջինս քննադատում է իր հարևաններին, սակայն հրաժարվում է ընդունել իր հասցեին հնչող քննադատությունները:

Չավուշօղլուի խոսքով` թուրքերը հիասթափված են, որ հուլիսյան հեղաշրջման փորձից հետո չեն եղել այցեր և հայտարարություններ` ի աջակցություն երկրի:

Տեսանյութեր

Լրահոս