Խռովություն թուրքական նավում. կան վիրավորներ
Օդեսայի սահմանապահները Թուրքիայի դրոշով նավարկող նավի վրա տեղի ունեցող արտակարգ վիճակի մասին տեղեկություն են ստացել, հայտնում է korrespondent.net-ը: Նավի վրա մարդկանց կյանքին սպառնացող վտանգի ազդանշանը հաղորդել է նավի կապիտանը:
«Մարդիկ բղավում էին և օգնություն կանչում: Ակնհայորեն խռովություն է տեղի ունեցել: Նավի անձնակազմի մի մասը (հիմնականում` թուրքեր) բարիկադավորվել է: Նավը դրեյֆի էր դուրս եկել Հարավային նավահանգստի մոտ»,- հայտնել է ՏԻՍ տերմինալների խմբի գլխավոր տնօրեն Անդրեյ Ստավնիցերը:
Օդեսայում Թուրքիայի հյուպատոսությունն ավելի ուշ տեղեկացրել է, թե նավի անձնակազմի երկու անդամները, զինված դանակներով, հարձակվել էին անձնակազմի մյուս անդամների վրա` հասցնելով դանակի հարվածներ: