Բաժիններ՝

Ադրբեջանը Ղարաբաղ այցելած բելգիացի պատգամավորների անունները կներառի «սև ցուցակում»

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բելգիայի Թագավորությունում Ադրբեջանի դեսպանությունը դիմել է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատին, «Քրիստոնյա դեմոկրատներ և ֆլամանդացիներ» կուսակցության խորհրդին, որտեղ ներկայացված է Էլս վան Հուֆը (Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար)` կապված Բելգիայի խորհրդարանականների` Լեռնային Ղարաբաղ այցի հետ:

Հաջիևը հայտարարել է, որ Էլս վան Հուֆի, Ներկայացուցիչների պալատի անդամ Ժորժ Դալմանի այցերը կրել են «մասնավոր բնույթ»:

Հաջիևը հայտարարել է, որ համապատասխան ստուգումներից հետո նրանց անունները կներառվեն Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930