Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում, պլանավորում է պատմել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ ուղևորվելուց առաջ, հայտնում է RIA Novosti-ն։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Նյու Յորք, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին, հայտնում է contact.az-ը։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դժգոհ է վրացական քաղաքականությանը Միխայիլ Սաակաշվիլիի մասնակցությունից, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ենթադրում է, որ Վրաստանում հոկտեմբերի 8-ին նախանշված ընտրություններում երկրի օրենսդրական մարմնում կարող է հայտնվել 3-5 կուսակցություն։ Դրա հիման վրա Մարգվելաշվիլին ենթադրում է, որ երկրի ապագա խորհրդարանը կլինի բազմակուսակցական, գրում է «Գրուզիա օնլայնը»։
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրաքի և Իրանի 40 քաղաքացիների, որոնք կարող են լինել ԴԱԻՇ-ի զինյալներ։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ԶՈւ առաջխաղացումը շարունակվում է, զորքերը շարժվում են հարավային ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը պատրաստվում է անցկացնել ընդդիմության բողոքի ցույց: Կուսակցության հաղորդագրության համաձայն՝ Բաքվի գործկոմն արտոնել է միտինգի անցկացումը, հաղորդում է ադրբեջանական haqqin.az պորտալը:
Ադրբեջանը հավատարիմ է Չմիացման երկրների շարժման ոգուն և սկզբունքներին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով Շարժման՝ Վենեսուելայում անցկացվող գագաթաժողովի ընթացքում, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az պորտալը:
Բաքվի կենտրոնում երեկ մի քանի հարյուր ակտիվիստի մասնակցությամբ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ուղղված սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կայանալիք սահմանադրական բարեփոխումների դեմ, ինչն ընդլայնում է երկրի նախագահի լիազորությունները, հայտնում է BBC-ի ադրբեջանական ծառայությունը:
Ադրբեջանի պետական բյուջեում 2016 թվականի հունվար-օգոստոսին ծախսերի եւ մուտքերի միջեւ ճեղքվածքը կազմել է 1 մլրդ 67 մլն մանաթ, ինչը կազմում է այդ երկրի ՀՆԱ-ի 2,8 տոկոսը:
Ռուսական կողմը պատրաստ է ևս 72 ժամով երկարացնել հրադադարի ռեժիմը Սիրիայում, չնայած, որ հաշտեցման պայմանները անընդհատ խախտվում են։ Հրադադարի ընթացքում ահաբեկիչները ռմբակոծել են Հալեպը ավելի քան հարյուր անգամ։ Զինյալները հատուկ հարվածներ են հասցնում խաղաղ բնակիչների ուղղությամբ։
Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Աղաչդիբի գյուղի մոտակայքում թուրքական զինուժի կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողություններում նոր զոհեր են գրանցվել:
«Դա խոսում է այն մասին, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ հետևում է գործընթացներին և Սիրիայի հակամարտությամբ պայմանավորված մեր քաղաքականության մեջ առաջնահերթ է հայկական համայնքի ճակատագիրը, տեղի հայերին աջակցություն հասցնելու ուղիների փնտրտուքը: Այս համատեքստում նախագահը հայկական կողմի ներգրավվածության, համագործակցության մասին խոսեց»:
Թուրքիայոի տարբեր շրջաններում մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) օրերին տեղի ունեցած ճանապարհային պատահարներից մահացել է 60 մարդ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
«Ունենք որոշակի արդյունքներ հայաստանյան ծառայությունների՝ իրանական շուկա արտահանելու հարցում օրինակ՝ ggtaxi-ն, Ucom-ը: Հույս ունենք, որ այս ցուցահանդեսը եւս կնպաստի նոր պայմանագրերի կնքմանը եւ հայկական այլ ապրանքների, ծառայությունների իրացմանը իրանական շուկայում»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
«Մենք միշտ հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ. այն է` հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա, ընդգծում եմ՝ փոխադարձ փոխզիջումների»:
«Էրդողանը վախենում է, որ Ռոջավայի, այսինքն՝ Սիրիայի Քրդստանի գոյությունը կոգեշնչի Թուրքիայի քրդերին՝ զարկ տալու այստեղ ինքնավարություն հաստատելու իրենց ջանքերին»։
2 զինծառայող և 8 քաղաքացիական անձ է սպանվել Թուրքիայի արևելքում՝ Աղրը նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով նահանգի ադմինիստրացիային։
Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ու Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբ պետ Հուլուսի Աքարը Անկարայում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմական գերատեսչությունների միջև կապի ալիքների բացման մասին, հայտնում է RIA Novosti-ն։
Անկարան հասկանում է Սիրիայում գործող ահաբեկիչների վտանգը երկրի համար և ճկունություն է հանդես բերում Սիրիայում հակամարտության կարգավորման իր դիրքորոշման մեջ, մասնավորապես, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցի շուրջ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) բաժնետոմսերը կարող են վաճառքի հանվել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տնտեսական բարեփոխումների հարցերով օգնական Նատիգ Ամիրովը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Ղրղըզստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 4 ենթադրյալ անդամներ են ձերբակալվել Թուրքիայում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով, հայտնում է Haberturk հեռուստաալիքը։
Իրանում Ադրբեջանի դեսպանությունը Թեհրանի ուշադրությունը կհրավիրի պաշտոնական Բաքվի դիրքորոշման նկատմամբ՝ կապված Թեհրանի Օլիմպիադային Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության հետ։
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համանախագահի տեղակալ Ալփա Ալթընորսան։
Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովը հաջորդ շաբաթ՝ Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախօրեին, կհրապարակի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր գնահատականը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է մնում։
Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու որոշումը պետք է կայացնեն ադրբեջանցիները։ Այս մասին, ինչպես հայտնում է Trend գործակալությունը, երեկ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան։
Վատիկանի մամուլի ծառայությունը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Վրաստան և Ադրբեջան այցելության օրակարգը։
Նավթի ցածր գները, արժութային պահուստների կրճատումը և արտաքին շոկերի ուժեղացումը ստիպել են Ադրբեջանի Կենտրոնական բանկին երկու անգամ անցկացնել մանաթի դևալվացիա։