Բաժիններ՝

Էրդողանը ներել է իրեն վիրավորած թուրքերին

Թուրքիայում ազատ են արձակվել բոլոր այն քաղաքացիները, որոնք կալանավորվել էին երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Հուսեին Այդընը: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

Սպասվում է, որ բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել Էրդողանի որոշումից հետո` հետ կանչել նրանց դեմ ներկայացված հայցերը:

Այդընի խոսքով` ավելի քան 10 մարդ է ազատ արձակվել բանտերից այդ որոշման հետևանքով:

Փաստաբանը պատմել է, որ ներկայումս ընթացքի մեջ է Էրդողանին վիրավորելու համար քաղաքացիների դեմ հարուցված դատական մոտ 4000 գործ:

Նա ընդգծել է, որ ավելի վաղ իրենք հայտնել են այն մասին, որ հետ են կանչել այդ հայցերն ու կոչ են արել ազատել ձերբակալվածներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս