Բաժիններ՝

Քաբուլում պայթյունների հետևանքով զոհվել է 24 մարդ, կան վիրավորներ

Քաբուլում 2 պայթյունի հետևանքով զոհվել է 24 մարդ, ավելի քան 90 մարդ վիրավորվել է:
Այս մասին հայտնում է Reuters-ը:

Պայթյունը որոտացել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության շենքի հարևանությամբ:

Հաղորդվում է, որ առաջին պայթյունից հետո, երբ ոստիկաններն ու քաղաքացիները շտապել են օգնել տուժածներին, որոտացել է երկրորդ պայթյունը:
Գործակալությունը հիշեցնում է, որ դրանից մոտ 2 շաբաթ առաջ հարձակում էր տեղի ունեցել Քաբուլի Ամերիկյան համալսարանի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս