![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանում ավելի քան 50 մարդ է թունավորվել խմելու ջրից
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/jur.jpg)
Ադրբեջանի Լենքորանի շրջանի Դաշդաթյուք գյուղում սեպտեմբերի 5-ին գրանցվել է զանգվածային թունավորում: Տուժել է 56 մարդ: Նրանց մեծ մասը 3-12 տարեկան երեխաներ է, հայտնում է Day.Az-ը:
Տուժածներին տեղափոխել են Լենքորանի կենտրոնական շրջանային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք: Նրանց վիճակը գնահատվում է բավարար, կյանքին սպառնացող վտանգ ներկայումս չկա:
Նախնական տեղեկություններով` մարդկանց թունավորման պատճառ կարող էր դառնալ գյուղում ջրի աղբյուրի աղտոտվածությունը:
Ջրի նմուշներն ուղարկվել են Բաքու` լաբորատոր հետազոտության համար: