![](/banners/BeFunky-design.jpg)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թուրքիա
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/jens-stoltenberg_640x420.jpg)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սեպտեմբերի 8-9-ը կմեկնի Թուրքիա, հայտնում է թուրքական Milligazete թերթը:
Թերթի տեղեկություններով` Ստոլտենբերգը մի շարք հանդիպումներ կունենա Անկարայում:
Հաղորդվում է, որ Ստոլտենբերգն առաջին անգամ կայցելի Թուրքիա երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից ի վեր:
Ավելի վաղ Թուրքիա էր մեկնել նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Կերտիս Սկապարոտտին: