«Դուք կարծում եք, որ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարելո՞ւ են, որ մենք աղքատների ակումբի (ԵԱՏՄ) անդամ ենք ուզում լինենք և ուզում ենք աղքատների երկրում ապրել, ես չեմ կարծում, որ նրանք այդպիսի հայտարարություն կանեն»։
«Վայ, ինչ լավ նորություն ասեցիք, ես էլ չգիտեի էդ մասին: Գիտե՞ք ինչ կա, հասարակությունը, նույնիսկ դպրոց չհաճախած մասը, շատ լավ հասկանում է, թե ինչն ինչոց է»:
«Ռուսներին չեն փրկի նաև Թուրքիայի հետ մերձեցման այն դաժան փորձերը, որ անում են: Ռուսները հերթական անգամ թուրքերից «գցվելու» են, որ փորձում են ամեն կերպ դուր գալ թուրքերին: Այդ երկու երկրները փորձում են շանտաժով իրար հետ միանալ, բայց չեն միանա»:
«Հայկական կողմը պետք է պահանջի շփման գծում և սահմանին վերահսկողական մեխանիզմների ներդրում, որոնք թույլ կտան Մինսկի խմբին էլ ավելի արդյունավետ աշխատել։ Հայաստանը կարող է մի փոքր ավելի «ագրեսիվ» աշխատել այս ուղղությամբ»,- ասաց նա։
«Սա ցույց է տալիս, թե ինչի է բախվում կուսակցությունը, երբ այն «ռելսերից գցվում է», կորցնում է իր տեղը, ֆունկցիան քաղաքական դաշտում։ Արդյունքում՝ «Ժառանգությունը» կորցրեց այն հրաշալի իմիջը, որն ուներ, չկատարեց այն ֆունկցիան, որն իրենից լավ որևէ մի կուսակցություն քաղաքական դաշտում չէր կատարում…»:
«Ընտրությունն անպայման պետք է լինի բևեռացված։ Եթե բևեռացված չէ ընտրությունը, այսինքն՝ լավի ու վատի միջև չեն ընտրությունները, դրանք իրականում ընտրություններ չեն»։
«Այդ գաղափարը, իհարկե, բավականին ոգևորիչ է հնչում, առաջին անգամ չէ, որ կառավարությունը բարձրաձայնում է այդ հարցը։ Իրոք, խնդիր ունենք, և այն բավականին լուրջ է»։
Կարեն Կարապետյանի այսօրվա ասուլիսի ընթացքում լրագրողներին բաժանվեց կառավարության գործունեության 100 օրվան նվիրված հաշվետվությունը, որտեղ հետաքրքիր ցուցանիշներ կան
Կարեն Կարապետյանը փորձում է ավելի երկարաժամկետ պլաններ ներկայացնել, բայց եթե ինքը ցուցակում չլինի, և չլուծվի այդ հարցը, նա նաև 2018-ից հետո չի կարողանա հավակնել վարչապետի պաշտոնին։
Ի պատասխան մեր դիտարկմանը, որ այսինքն՝ Կ.Կարապետյանը ՀՀԿ ցուցակում չի կարող լինել, քանի որ պահանջված ժամկետում չի բնակվել Հայաստանում, Է.Շարմազանովը հորդորեց դիմել իրավաբաններին, քանի որ այդ հարցն իր իրավասության տիրույթում չէ։ Նա նշեց, որ ՀՀԿ խորհրդում կամ գործադիր մարմնում այդ հարցը չի քննարկվել։
«Թե ինչ սցենարով կընթանան բանակցությունները, ես այս պահին անտրամաբանական եմ համարում խոսել այդ թեմայով, բայց վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, որպեսզի այդ բանակցությունների միջոցով ապահովենք մեր անվտանգությունն ու հաղթանակը»,- նշեց վարչապետը:
«Վերջին 5 տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս: Համապատասխանում է դա օրերի քանակի սահմանափակմանը, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինի»:
ՀՀ կառավարությունում ժամը 12:00-ից մեկնարկում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը:
Հայաստանի հետ ներդրումային հարաբերություններ ունեցող երկրներից 14-ի դեպքում տեղի է ունեցել կապիտալի արտահոսք
«Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը գլոբալ նախագիծ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲ ընկերությունը լուծարելու՝ ՀՀ կառավարության որոշմանը։
«Քննարկվում է մեկ այլ տարբերակ, որը ես այսօր չեմ կարող բացահայտել, քանի որ դեռևս քննարկման փուլում է, եթե այդ տարբերակը գործեց, ուրեմն՝ ինչ-որ բան կստացվի, եթե չէ, ընտրության մասնակցելն անիմաստ եմ գտնում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«Կարող է՝ մի քանի հոգի նեղանան, դուրս գան, բայց մեծամասամբ Հանրապետականն ունի այդ ուժն ու պոտենցիալը, որ կարողանա պահել մարդկանց։ Եվ կարծում եմ՝ այսօրվա դրությամբ ընտրություններում հաղթելու իրենց շանսերը բավականին մեծ են»։
«Արամ Սարգսյանին շատ-շատ եմ սիրում, ինքը մարդկայնորեն շատ է դուրս գալիս, բայց այն դաշինքը, որն իրենք ստեղծել են, իմ կարծիքով՝ աշխարհաքաղաքական դաշինք է։ Ես կողմնակից եմ ավելի գաղափարական, ծրագրային դաշինքների»։
«Առաջին անգամ եմ երևի ընթերցում այդպիսի հայտարարություն: Ես չեմ հիշում՝ արդյո՞ք ապրիլյան դեպքերի ժամանակ, երբ մեր զինվորների գլուխները կտրել էին, եղել էր այդպիսի հայտարարություն: Այս հայտարարությամբ պարզ է դառնում, որ հումանիզմն ակնկալվում է միայն մի կողմից: Դրա հետևանքը երևի լավն է. նշանակում է՝ Ադրբեջանից չեն ակնկալում հումանիզմի դրսևորում»:
«Չնայած տարվա վերջում ասել էի, որ 2017թ. ավելի ծանր է լինելու, մեր առաջին նիստն ավելի թեթև էր»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին ասաց ՀՀ վարչպետ Կարեն Կարապետյանը:
Տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին վարչապետը հանձնարարեց համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների:
Այս տարին էլ սկսվեց նախորդի նման: Ռուսական «Գազպրոմն» ու Վրաստանը կրկին չհասցրեցին պայմանավորվել Հայաստան մատակարարվող գազի հարցում: Անցած տարի միայն ապրիլ ամսին ստորագրվեց այն պայմանագիրը, որով մեզ գազ մատակարարվեց: Ռուսական ընկերության ու Վրաստանի միջև վերջին տարիներին միշտ անհամաձայնություն կա Հայաստանի գազամատակարարման հարցում:
«Այսպիսի նախագծերը գլոբալ, տարածաշրջանային ծրագրեր են, այստեղ նման գումարների մասին խոսելը և պատճառաբանելը, թե մեծ գումարներ են անհրաժեշտ, և այդ պատճառով հնարավոր չէ իրականացնել, քարոզչություն է որոշակի ուժերի կողմից»։
Կառավարությունը շարունակում է անարդյունավետ ընկերությունների լուծարումը։ Վաղվա նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կներկայացնի նախագիծ՝ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲ ընկերությունը լուծարելու մասին։ Այդ նպատակով 15-օրյա ժամկետում կստեղծվի լուծարման հանձնաժողով։
«ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբն ու ընդհանրապես եվրոպաբնակ հայերս շատ գոհ ենք բանակցությունների ընթացքից և լիահույս, որ համաձայնագրի ստորագրումը Հայաստանին մեծ հնարավորություններ կընձեռի»,- ասաց Պետո Դեմիրճյանը։
«Բանակցություններ կան, բայց արդյունք դեռևս չկա: Եթե որևէ բան լինի, մենք անպայման հրապարակում ենք մեր ցանկացած որոշում, որ հանրությունն իմանա: Քանի դեռ չենք հրապարակել, որևէ արդյունքի մասին խոսելը վաղ է»:
««Ժառանգությունում» բարի ավանդույթ է արդեն այն, որ մենք վերջին պահին ենք ցուցակը ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և մեզ մոտ որոշումները, չգիտես՝ ինչո՞ւ, ճակատագրի բերումով՝ վերջում են լինում, ոչ հիմնականում մեր մեղքով, բայց որևէ խնդիր չի լինում, ժամանակի մեջ միշտ հասցնում ենք, դրա համար որևէ խնդիր չենք տեսնում»։
168.am-ը ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ են նշանակում Սուքիասյանի այս հանդիպումները, հնարավո՞ր է՝ խնդիրներ կան ՔՊ-ի ու Սուքիասյանի համագործակցության առումով։ Հայտարարելով, որ իր և Սուքիասյանի միջև հանդիպում չի եղել, Ս.Միքայելյանը հրաժարվեց խոսել ֆինանսական աջակցության մասին և հորդորեց միայն քաղաքական հարցեր քննարկել։
«Վանաձորի ավագանին անգործության մատնված չէ, որովհետև ավագանու ընդամենը մի հատվածն է բոյկոտում նիստերը, իսկ մյուս հատվածը նիստերին ներկայանում է: Ավագանու գործունեությունը միայն նիստեր գումարելով չի սահմանափակվում, ինչպես իր ելույթներից մեկում նշել էր Քրիստ Մարուքյանը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Շաքարավազի շուկայում սեպտեմբերի 7 ներկրող ընկերությունների փոխարեն նոյեմբերին գրանցվել է 16-ը