Բաժիններ՝

«Վարչապետն անձամբ եկավ, ասաց՝ սա վթարային տուն է, մարդ չմտնի այստեղ… Վարչապետը գնաց, բոլորն ասացին՝ բնակելի տարածք է, մաքրեք՝ ապրեք»

«4 մլն 596 հազար դրամ փոխհատուցում են տվել, բայց չեկով են տվել: Այդ որոշման տակ ոչ ոք չի ստորագրել, որ այդքան գումար են հատկացրել: Դա համարում են վնասի փոխհատուցում: Ի՞նչ փոխհատուցում, ամբողջ տունն ավերվել է, ասում են՝ փոխանցում ենք, այդ փոխանցման գումարով սարքեք: Սա ինչպե՞ս սարքես: Այսքան ժամանակ սեյսմիկ ծառայությունից մարդ չի եկել, որ նայեն՝ տունը պիտանի է, պիտանի չէ, սարքելու ենթակա՞ է, թե՞ ոչ: Քարերը մեջը մնացել են, սա հանես՝ որտե՞ղ լցնես, ի՞նչ անես»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արթիկի Անկախության 25 հասցեի բնակիչ Գրիգոր Բիչախչյանը: Գրիգորի մայրը՝ Սիլվա Հակոբյանը, մեզ ցույց էր տալիս, թե ինչ վնասներ են կրել, սակայն հրաժարվեց խոսել տեսախցիկի առաջ՝ նշելով, որ բազմիցս խոսել է, բայց դա որևէ օգուտ չի բերում, մնացել են դրսում ու չգիտեն՝ ինչ անել:

Գրիգոր Բիչախչյանի խոսքով՝ Արթիկի քաղաքապետն ասում է, թե այդ տունը բնակելի տարածք է, պետք է մաքրեն՝ ապրեն. «Ի՞նչը մաքրես: Այստեղ որտե՞ղ կանգնես մաքրես, պատը պոկվի ընկնի գլխիդ, գործը փակվի-գնա՞: Վարչապետն անձամբ եկավ մտավ այստեղ, բերանը բաց էր մնացել: Ասաց՝ սա վթարային տուն է, մարդ չմտնի այստեղ, սա պետք է քանդվի, կամ նորը կառուցվի, կամ բնակարան կհատկացնենք: Վարչապետը թողեց գնաց, բոլորն ասացին՝ բնակելի տարածք է, մաքրեք՝ ապրեք: Հիմա այստեղ-այնտեղ ենք ապրում: Ներսի սենյակից արդեն հոտ է գալիս, խոլերա է այնտեղ»:

Հիշեցնենք, որ մեր նկարահանման ժամանակ գրեթե բոլոր բնակիչները նշել էին, որ իրենց տները վթարային վիճակում են, և, որ մինչև հիմա տների միջով ջուր է հոսում, սակայն քաղաքապետը հակառակն էր պնդում. «Այս պահին որևէ վթարային տուն չկա»:

Ցերեկվա ժամերը՝ իրենց վնասված տներում, իսկ գիշերները՝ այս կամ այն հարազատի տանն անցկացնող արթիկցիները զրկված են նաև խմելու ջրից. «Խմելու ջրի խողովակներով կոյուղաջրեր են հոսում»:

Կարդացեք նաև

Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ տուժած բնակիչները բնականոն կյանքին կվերադառնան մոտ մի քանի ամսից:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս