«Ձեր ներքին աշխատակազմերին տվեք հանձնարարական, այսուհետ կառավարության նիստ բերվող այն նյութը, որ արտառոց չի, այլ ձեր աշխատակազմի բացթողումն է, մենք համապատասխան վերաբերմունք ենք ցույց տալու»:
Առաջիկա երկուսուկես ամիսներին այսպիսով նախընտրական օրակարգը լցվելու է ամեն ինչով, բացի ամենակարևորից։ Ընտրություններին մասնակցողները հասկացել կամ հասկացվել են, որ կարող են ու պետք է խոսեն ամեն ինչի մասին, բացի Ռուսաստանից ունեցած Հայաստանի կախվածությունը վերացնելու անհրաժեշտությունից։
ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ Կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը և ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քննարկում են խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցության հնարավորությունները։
«Ընդհանուր անվտանգության նկրտումը Թուրքիա-Հայաստան սահմանին տխուր պատկեր է ստեղծում այն մարդկանց համար, որոնք 25 տարի հայ-թուրքական սահմանի բացում են ակնկալում։ Սա անվստահության ևս մեկ առիթ է դառնալու այս հարաբերություններում»,- ասաց Արա Գոչունյանը։
Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը նորից կգլխավորի՞ կուսակցությունը, Ն.Զոհրաբյանը պատասխանեց, որ դա կլինի ամենաճիշտ լուծումը, և դա բոլոր ԲՀԿ-ականների ցանկությունն ու պահանջն է. «Այլ կերպ մենք կարծում ենք, որ ընդունելի և ճիշտ չի լինի։ Եվ մեր առաջարկը եղել է պարոն Ծառուկյանին, որ նա նորից գլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»։
Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:
Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված է, որ մշտական բնակության ցենզի պահանջին բավարարելու համար պարտադիր չէ ամբողջ 4 տարին անընդմեջ ապրել Հայաստանի Հանրապետությունում, այլ բավարար է 4 տարվա ուղիղ կեսից մեկ օր ավելի բնակվելը:
Տնտեսական թեմաներով գրող լրագրողներն ու տնտեսագետներն ամանորյա տոներից հետո անհամբեր սպասում են վիճակագրական նոր տվյալների հրապարակմանը, որոնք թույլ կտան լիարժեք պատկերացում կազմել անցնող տարվա մասին։
«Թրամփը կարծում է, որ ԱՄՆ ակտիվ արտաքին քաղաքականությունը պետք է սահմանափակվի ԱՄՆ-ի և ԱՄՆ-ին հավասար ուժերի համագործակցությամբ` ներքին խնդիրների վրա կենտրոնացումով»։
«Այսօրվա ընտրակարգն այլ է, քան նախորդը, և ես չեմ կարծում, որ արյունահեղության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ։ Նաև այսօր Հանրապետական կուսակցությունն ավելի բաց է, և սա ընտրություններ են։ Ընտրություններում ընդամենը կշռում են ծանրությունը։ Ես նման վտանգ չեմ տեսնում»։
Քաղաքական կյանքում ներկայումս բուռն քննարկումների շրջան է։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերը, բացի մեկը մյուսի հետ հնարավոր նախընտրական դաշինքների շուրջ բանակցություններից, նաև ակտիվ քննարկում են կուսակցությունների նախընտրական ցուցակներն ու անելիքները։
«Ինչ էլ ուզում են ասեն, դա ՀՀԿ-ից հետո 2-րդ ամենամասսայական կուսակցությունն է, որը կարողացել է իր շուրջ համախմբել բավականին լուրջ կադրեր, բավականին լուրջ ազդեցություն ուներ գրեթե բոլոր մարզերում և ուներ բավականին լուրջ վարկանիշ ունեցող առաջնորդ»։
«Ծառուկյանի վերադարձի որոշումն իշխանական նախընտրական կոմբինացիայի բաղադրիչ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։
«Առաջիկայում Դուք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները կստանաք անձամբ պարոն Ծառուկյանից, ինձնից և մեր մյուս գործընկերներից։ Գագիկ Ծառուկյանն իր հայտարարության մեջ հստակ ասել է, որ իր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առջև, որոնց նպատակը մեր երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելն է»:
Իմ որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ և գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել: Քաղաքական որոշ առաջնորդների և գործիչների՝ այդ օրերին դրսևորած վարքագծի գնահատականը թողնում եմ հանրության և Աստծո դատին:
Երբ մենք հասնեինք այդ վիճակին, կտեսնեինք, թե «Հայկական վերածնունդը» կոնկրետ ում թեկնածությունն է առաջադրում այդ պաշտոնի համար: Այսինքն՝ մենք խոսել ենք տեղի մասին, այլ ոչ թե կոնկրետ անձի մասին:
Այսօրվա իրավիճակը հերթական անգամ, բայց շատ ավելի ընդգրկուն կերպով ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դաշտի դատարկությունը, քաղաքականության բացակայությունն ընդհանուր առմամբ։
«Այն քաղաքական ուժը, որը կարող է ասել, որ իր շարքերում չեն կարող գտնել մի ստորի, ստահակի կամ տմարդու, ուրեմն՝ այդ քաղաքական ուժը թող քար նետի բոլորի վրա»:
«Քննարկումները սկսվել են՝ ռեյտինգային և համապետական ցուցակների հետ կապված։ Քննարկումներն ընթանում են, օրենքով սահմանված ժամկետներում մենք կներկայացնենք մեր ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով»։
«Այս տարի ոռոգման խնդիր չպետք է ունենանք, որովհետև այնքան ձյուն է կուտակվել սարերում, որ պետք է ուղղակի անփույթ լինել՝ ջրի կուտակումը չապահովելու համար: Տարին հաջող է, դեռ որևէ խնդիր չենք տեսնում»:
«Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ մեր որդեգրած դիրքորոշումը՝ անօրինական փողերի լվացմանը հակազդելու, քրեական գործունեության ֆինանսավորումը չհանդուրժելու, ֆիսկալ ծովահենության դեմ և ֆինանսական ոլորտի թափանցիկությանն ուղղված միջազգային ճիգերին օժանդակելու, մնում է անփոփոխ»:
«Ադրբեջանի վերջին օրերի ակտիվությունը նրա էությունն է՝ որպես ֆաշիստական, նացիստական, ահաբեկչական պետությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.):
ՀՀ պետական համակարգում աշխատողների թիվը օպտիմալացման արդյունքում կնվազի մինչև 20059 մարդ
«Սփյուռք» ասվածը մեզ մոտ մի քիչ ապակողմնորոշող ձևով է օգտագործվում, քանի որ շատերն այն ընկալում են՝ որպես երկրորդ, երրորդ սերնդում արտասահմանում ծնված, մեծացած մարդիկ։ Պետք է չշփոթել սփյուռքը ծագումով հայերից։
«Նպատակը նախևառաջ երեխաներին գաջեթներից կտրել և վերադարձնել նրանց կենդանի շփման ուրախությունը: Երկրորդ գլխավոր նպատակը՝ սովորեցնել երեխաներին լինել քաղաքակիրթ, ինքնուրույն որոշումներ կայացնել, սիրել իրենց քաղաքը և երկիրը, հոգատար լինել քաղաքի և երկրի նկատմամբ, հարգել մեծերին, փոքրերին և միմյանց»։
Անցած տարի, 2015 թվականի համեմատ, Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքի 10.4 % աճ է եղել: Ըստ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների` ուղևորահոսքի տարբերությունը կազմել է շուրջ 200 հազար մարդ:
Սարգիսը վստահեցնում է, որ որակական առումով Հայաստանի և Գերմանիայի բուհական համակարգերում տարբերություն չկա. «Ես ինքս սովորել եմ ԵՊԲՀ-ում և իմ գիտելիքներով չեմ զիջում որևէ եվրոպական բուհի ուսանողի»։
«Դեռ 2 տարի առաջ դրամի արժեզրկումից հետո շատերը կրկին կանխատեսում էին որոշակի արժեզրկում, սակյան այս տարիների ընթացքում էական փոփոխություն չի եղել, տատանումները կրել են սեզոնային բնույթ կամ կարճաժամկետ իրավիճակների ազդեցությամբ են եղել»:
«Իմ տեղեկություններով՝ բանակցային գործընթացում երբեք տևական դադարներ չեն եղել, ինչը չենք կարող ասել ուկրաինական և սիրիական պատերազմների արդյունքում ծավալված բանակցությունների մասին: Սա պետք է գնահատել»: