ՀՀ հյուրանոցային ոլորտի ուշագրավ ցուցանիշները
ՀՀ ազգային վիճակագրական ծառայութունը որոշ հետաքրքիր ցուցանիշներ է հրապարակել հյուրանոցային ոլորտից։
Նախ նշենք, որ 2015 թվականին հանրապետությունում հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության օբյեկտների ընդհանուր թիվը եղել է 449, որից 314-ը՝ մայրաքաղաքում։ 2013 թվականի համեմատ՝ հյուրանոցների թիվն ավելացել է 62-ով կամ 16%-ով։
Նույն ժամանակահատվածում, սակայն, ոլորտի ընդհանուր հասույթը ավելացել է ավելի քան 72%-ով։ Այսպես, 2013 թվականին ընդհանուր հասույթը կազմել է մոտ 19,7 մլրդ դրամ, 2014 թվականին՝ 22,8 մլրդ դրամ, իսկ 2015-ին կտրուկ ավելացել է՝ հասնելով 33,9 մլրդ դրամի։
Աճել է նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտների աշխատակիցների միջին ցուցակային թիվը՝ 2013 թվականի 3912-ից հասնելով 4920-ի։
Ուշագրավն այն է, որ հյուրանոցների և հասույթի աճի ֆոնին՝ նվազել է հյուրանոցային համարների թիվը։ 2013 թվականին առկա հյուրանոցային համարների թիվը եղել է 9800, իսկ 2015-ին, նվազել մինչև 7965 (որից 3529-ը մայրաքաղաքում)։
7965 համարներից 188-ը շքասենյակներ են, 726-ը՝ լյուքս համարներ, 1524-ը՝ կիսալյուքս, 5527-ը՝ սովորական։