
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթեց Հունգարիայի հավաքականին

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են.
«Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Հունգարիայի հավաքականի նկատմամբ:
Այսօր հաղթել են Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
Լիլիթ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը դեռ շարունակում է իր հանդիպումը Իսպանիայի հավաքականի դեմ»։