ՀԱՊԿ ԱԳ նախարարները Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություն են ընդունել. Բորդյուժա

«ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով նիստի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություն է ընդունվել»,- այս մասին այսօր Երևանում անցկացված ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների նիստից հետո լրագրողների հետ կարճ հանդիպման ընթացքում տեղեկացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Բորդյուժան նախ հիշեցրեց, որ ՀԱՊԿ նիստն անցկացվեց Իրաքում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից մեկ օր անց, որի պատճառով էլ ընդլայնված կազմով նիստի քննարկման գերակա հարցը միջազգային անվտանգությունն ու ահաբեկչության դեմ ծրագրերի հստակեցումն էր:

«Նիստի ընթացքում լուրջ ուշադրության է արժանացել միջազգային անվտանգությունը, որին առնչվում են  ՀԱՊԿ անդամ երկրները և որից կախված է նրանց կայունությունը, այդ խնդիրներից մեկը նաև ԼՂ հակամարտությունն է: Ուստի նիստի ընթացքում քննարկվել է հակամարտությունը և համապատասխան հայտարարություն ընդունվել ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության, այնպես էլ սիրիական ճգնաժամի վերաբերյալ»,- ասաց Բորդյուժան:

Տեսանյութեր

Լրահոս