Բաժիններ՝

Ինչի հաշվին է աճել արդյունաբերությունը

2015 թվականի հունվար-մայիսին ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 533.5 մլրդ դրամ, ինչը 8.8 տոկոսով բարձր է 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Միայն մայիսին արդյունաբերության ոլորտը տվել է 112.5 մլրդ դրամի արտադրանք, որը 9.1%-ով գերազանցում է նախորդ տարվա ապրիլի ցուցանիշը, սակայն 3.9%-ով զիջում է ապրիլի ցուցանիշին։

Հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքը հունվար-մայիսին կազմել է 98.7 մլրդ դրամ, 19.6%-ով ավելի շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Մշակող արդյունաբերության աճն ավելի համեստ է՝ 3.8%, ծավալը՝ մոտ 311 մլրդ դրամ։

Կարդացեք նաև

Մշակող արդյունաբերության ամենախոշոր ուղղությունը՝ սննդի արտադրության ոլորտը, տվել է 104.2 մլրդ դրամի արտադրանք (աճը՝ 2.7%): Մշակող արդյունաբերության դրական ցուցանիշին նպաստել են հիմնականում 2 ոլորտներ՝ խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը։ Առաջինը հաշվետու ժամանակաշրջանում գրանցել է 25.6% աճ (ծավալը 39.9 մլրդ դրամ)։ Իսկ ծխախոտի արտադրությունն աճել է 24.4%-ով՝ հասնելով 49 մլրդ դրամի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս