Բաժիններ՝

«Նաիրիտում» ղեկավար կազմը գրեթե չի կրճատվել` ի տարբերություն բանվորական անձնակազմի

Հուլիսի 1-ից «Նաիրիտ» գործարանում կրճատվել է աշխատակիցների շուրջ կեսը: 168.am-ի տեղեկություններով` աշխատանքից ազատել են բանվորներին, գործարանում մնում են միայն նյութական պատասխանատուները` մոտ 250 մարդ, որից 120-ը պահակ են, 130-ը` աշխատողներ: Ընդ որում` ամենահետաքրքիրն այն է, որ տնօրենի տեղակալներից միայն մեկն է կրճատվել` ֆինանսական գծով տեղակալը, այսինքն` 250 աշխատակիցներին պետք է ղեկավարեն 4 տեղակալներն ու տնօրենը: Գործարանում աշխատանքը շարունակելու է նաև իրավախորհրդատուն: Այս ղեկավար կազմը, հիշեցնենք, ստանում է բավականին բարձր աշխատավարձ և նախկին ու ներկա պաշտոնյաների մերձավորներն են:

Ստացվում է, որ «Նաիրիտում» ոչինչ չի փոխվել, շարունակվում է նույն քաղաքականությունը, ինչ նախկինում, երբ բարձր վարձատրվող հաստիքները մնում էին անձեռնմխելի, իսկ գործարանի իրական աշխատողները կրճատվում էին: Սա կարելի է համարել «Նաիրիտը» սպառելու հերթական փուլը, և վերագործարկման ակտիվ գործընթացների փոխարեն՝ քիմիական երբեմնի հսկայում մարման փուլն ընդհուպ մոտենում է ավարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031