Ինչպես կարելի է սուրճն ավելի առողջարար դարձնել, հուշում է բժիշկը

Գաստրոէնտերոլոգ Սաուրաբ Սեթին հուշել է, թե ինչպես կարելի է մի քանի վայրկյանում ավելացնել սուրճի առողջարար հատկությունները։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։

Բժիշկը կարծում է, որ սև սուրճին մի պտղունց դարչին ավելացնելը ոչ միայն կբարելավի համը, այլև այն կդարձնի ավելի առողջարար։ «Դարչինը պարունակում է հզոր հակաօքսիդանտներ և օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը»,- բացատրել է նա։

Սուրճն ավելի օգտակար կարող է դարձնել նաև կոկոսի յուղը: Բժշկի խոսքով՝ այն օրգանիզմին էներգիա է հաղորդում և օգտակար է ուղեղի համար։ Առավոտյան ամենատարածված ըմպելիքից էլ ավելի մեծ օգուտ ստանալու համար Սեթին առաջարկում է սուրճին քերած դառը շոկոլադ ավելացնել: Շոկոլադը հարուստ է պոլիֆենոլներով և հակաօքսիդանտների լավ աղբյուր է, եզրափակել է բժիշկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031