Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը «Հյուսիս-Հարավ» միջանցքի շուրջ բարձր մակարդակի հանդիպում կանցկացնեն

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն այս շաբաթ Բաքվում բարձր մակարդակի եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ «Հյուսիս–Հարավ» միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման նպատակով, հայտնում է «Дневник иранского журналиста»https://t.me/khayalpressa313/22129 Telegram-ալիքը։

Ըստ աղբյուրի, հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը, ինչպես նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը։

Նշվում է, որ Ռեշտ–Աստարա երկաթուղու առևտրային պայմանագիրը՝ ռուսաստանյան ընկերության մասնակցությամբ որպես կապալառու, մոտ է ավարտին, և դրա ստորագրումը սպասվում է մոտ ժամանակում։ Սա հնարավորություն կտա անցնել նախագծի իրականացման փուլին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031