Սիրիայի անվտանգությունն անբաժանելիորեն կապված է Թուրքիայի անվտանգության հետ. Հաքան Ֆիդան

Անկարայում կարծում են, որ Սիրիայի անվտանգությունն անքակտելիորեն կապված է Թուրքիայի անվտանգության հետ. իր սոցցանցային էջերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Հայտարարությունը հնչել է Անկարայում կայացած անվտանգության ոլորտում համագործակցության հանդիպման արդյունքներով, որին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարարը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը և նրանց գործընկերները՝ Սիրիայի արտգործնախարար Հասան ալ-Շայբանին, Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրուն և Սիրիայի հետախուզության ղեկավար Հուսեյն աս-Սալամեն։

Ֆիդանը հավաստիացրել է, որ Անկարան կշարունակի Սիրիային համակողմանի աջակցություն ցուցաբերել անվտանգության ապահովման հարցում։

«Մենք Սիրիայի անվտանգությունը չենք դիտարկում Թուրքիայի անվտանգությունից առանձին։ Մենք կշարունակենք համակողմանի աջակցություն ցուցաբերել մեր սիրիացի եղբայրներին այս ճանապարհին»,- մասնավորապես ասել է նախարարը։

Նրա վկայությամբ, հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ուժեղացնել փոխգործակցությունը՝ Սիրիայում ձեռք բերված առաջընթացը պաշտպանելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս