
Ռիդլի Սքոթը քննադատել է ժամանակակից Հոլիվուդյան ֆիլմերը

Բրիտանացի ռեժիսոր Ռիդլի Սքոթը («Օտարը», «Գլադիատոր») խստորեն քննադատել է ժամանակակից հոլիվուդյան կինոնախագծերը։
Սքոթի խոսքով՝ ֆիլմերի որակը զգալիորեն զիջում է դրանց քանակին։
«Այսօր ամբողջ աշխարհում նկարահանվող ֆիլմերի թիվը միլիոնավոր է։ Ոչ թե հազարավոր, միլիոնավոր… և դրանց մեծ մասը աղբ է»,- նշել է 87-ամյա ռեժիսորը BFI-ին տված հարցազրույցում։
Սքոթը նաև նշել է, որ ինքը պայքարում է իրեն շրջապատող միջակության դեմ՝ դիտելով իր սեփական ֆիլմերը.
«Սարսափելի է, բայց ես սկսել եմ դիտել իմ սեփական ֆիլմերը, և դրանք բավականին լավն են»։
Սքոթը վերջերս ավարտել է գիտաֆանտաստիկ «Մեծ շան համաստեղություն» ֆիլմի նկարահանումները, որի գլխավոր դերերում են Ջեյքոբ Էլորդին և Մարգարետ Քուոլլին։ Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2026 թվականի մարտին։