«Ցավով պետք է նշեմ, որ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի խոսքում այս անգամ էլ ոչինչ նորություն չկար այն բոլոր ելույթներից, որ նա ունեցել է սկսած 1990թ.-ից, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու դրա լուծմանը»:
«Բնական է, այսօր նա պաշտոնատար անձ չի, կարող է զբաղվել քաղաքականությամբ։ Կարծում եմ՝ այդ հայտարարությունից հետո իր գործունեությունը, ընտրություններին մասնակցելու ձևաչափը, թե ում հետ կմիավորվի, կերևա, հիմա դժվար է ենթադրություններ անել»,- ասաց նա։
«Քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին: Բայց կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարողանում արձանագրել մեծ արդյունքներ, բայց քաղաքական արևի տակ կարողանում են ինչ-որ մի տեղ զբաղեցնել»,- ասաց Արմեն Աշոտյանը:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարությանը՝ Գ. Իսագուլյանը նշեց, որ դա բացառապես նախկին նախարարի որոշելու հարցն է։
Անդրադառնալով Դալլաքյանի ասուլիսից «սարսափելուն» և Արմեն Գևորգյանի զանգերին` Վ.Հակոբյանը նշեց. «Նախ` եթե պարոն Դալլաքյանը չի պատասխանել զանգերին, ապա ինչպե՞ս է ենթադրում այդ զանգերի բովանդակության մասին, թե ի՞նչ նպատակով են եղել պարոն Գևորգյանի զանգերը»։
Լևոն Տեր-Պետրոսյանի ասածի իմաստը, մեծ հաշվով, հանգում է նրան, որ ինքն իր ղեկավարած ՀԱԿ-ով պատրաստ է իրականացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական պլանը, որը ձախողվեց ապրիլյան պատերազմում։
«Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքում նոր անդամների ներգրավման հետ կապված դեռևս նորություն չկա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։
168.am-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի ամիս վարվող բանակցություններն այս բլոկի շուրջ անցնում են առանց տարաձայնությունների, քանի որ կողմերը քննարկում են բլոկի այն հարցերը, որոնք խնդիր չեն ներկայացնում Եվրասիական տնտեսական միության համար։
«Տեխզննման կտրոնները վերանալու են: Ճանապարհային ոստիկանները օնլայն են հետեւելու` ավտոմեքենաներն անցե՞լ են արդյոք տեխզննում, թե պարզապես գնել են կտրոնը»,-ասաց նա:
Այսօր տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի ասուլիսը կազմակերպվել էր «Մարիոթ» հյուրանոցում: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներով է այստեղ կազմակերպվել ասուլիսը և հյուրասիրությունը, և ինչո՞ւ նախարարությունում չի կազմակերպվել:
Պաշտոնական վիճակագրության տվյալներից դատելով՝ ՀՀ շինարարության ոլորտը 2016 թվականն էլ է փակելու զգալի անկումով։
««Հաջողակ դառնալու օրենքներ չկան». ահա այն նախադասությունը, որի համար ես եկել եմ Ձեզ մոտ: Աստված բոլորին է շնորհք տվել, պարզապես կա մարդ, ով չի ուզում օգտվել այդ շնորհքից: Հաջողության հասնելու զենքը Ձեր ձեռքերում է»:
«Մինչև մի պահ կանգ չառնես ու չնայես՝ ի՞նչ ես դու արել, հասկանաս, թե քաղաքդ ո՞ր ուղղությամբ ես ուզում զարգացնել, տեսլականդ ո՞րն է, այս քաոսը չի ավարտվելու»:
Նման տեսակի հանցագործություն Հայաստանում առաջին անգամ է կատարվում։ Իհարկե, մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին կոտրվել է գնդի շենքում տեղադրված բանկոմատը և այնտեղից հափշտակվել խոշոր գումար, սակայն դա այլ դեպք էր և բաց տարածքում` պայթեցման եղանակով։
«Կանխատեսում եմ, որ ՀՀ իշխանությունները հակված են բանակցություններն ավարտել մինչ ընտրությունները։ Դա իրենց համար ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականություն է, քանի որ կարող է օգտագործվել իշխող էլիտայի համար` որպես ներքաղաքական ազդակ»։
«Ինչո՞վ են զբաղված դեսպանները, ես չգիտեմ: Ինչի՞ է պետք դեսպանը, ես չգիտեմ: Մենք այն երկիրը չենք, որ աշխարհի վրա ինչ-որ գեոպոլիտիկ հարցեր լուծենք կամ չգիտեմ ինչ անենք: Մեր դեսպանը նրա համար է, որ, եթե մի երկիր գնացել է՝ նայի, թե ինչ կարող է բերել և ինչ տանել այստեղից»:
«Ռոգոզինը կփորձի այլ լուծումներ առաջարկել Ադրբեջանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի Ադրբեջան կատարած այցի օրակարգին:
«Կարծում եմ` Ռուսաստանը Հայաստանի փոխարեն նման երաշխիք չի կարող տալ, չի կարող թույլ չտալ օգտագործել այդ զինատեսակները, երբ սկսվեն պատերազմական գործողություններ»,- նման կարծիքի է Վլադիմիր Եվսեևը։
«Ինչո՞ւ ենք մեր անցավ գլուխը փորձանքի տակ դնում: Որովհետև դժբախտաբար Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա: Եթե մենք էլ մյուս քաջերի, իրականում ինչ ասեմ, ստոր վախկոտների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջանակապես կմարի»:
Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ՀԱԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցի Ղարաբաղյան կարգավորման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ծրագրով, որը բխում է հայ ժողովրդի շահերից:
«Մենք վերցրել ենք ընդամենը 3-4 անվտանգության ցուցանիշ ու հայտնաբերել այդքան խախտումներ: Թե ինչ կլիներ, եթե ամբողջն ստուգեինք, չեմ կարող ասել։ Այս պահին պետք է, որ գոնե Ամանորին ընդառաջ լիազոր մարմինը հսկողություն իրականացնի այն արտադրանքի նկատմամբ, որոնք սպառելու ենք տոներին»։
«Հայ ազգային կոնգրեսը կայացած քաղաքական ուժ է, Հայաստանի ամենակազմակերպված և ազդեցիկ ընդդիմադիր կուսակցություններից մեկն է: Կուսակցությունը լուրջ դերակատարում ունի մեր քաղաքական կյանքում և հետևողականորեն պայքարում է մեր երկրի ժողովրդավարացման համար»,- այսօր ՀԱԿ 2-րդ համագումարի ժամանակ հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Նախօրեին Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել այն փաթեթը, որը հնարավորություն կտա առաջիկայում ապահովել Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների՝ առանց վիզայի մուտքը Եվրամիության տարածք։
«300-ից ավելի հիվանդների առողջությունը վտանգի տակ է»,- 168.am-ի հետ զրույցում ահազանգեց «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարիեն Թուխիկյանը։
«Մենք յուրաքանչյուրս առաջարկություններ արել ենք, այնուհետև հրապարակային քննարկել ենք և եկել ենք այն եզրակացության, որ համագումարին պետք է ներկայացնենք գործադիր մարմնի անդամի թեկնածուների 21 հոգանոց ցուցակը: Եվ համագումարը հավանության է արժանացրել այդ ցուցակը»,- ասաց նա:
«Ցրտահարության լուրջ վտանգ դեռ չկա, բայց եթե հավատանք այն կանխատեսումներին, որ -30 աստիճան ցուրտ է լինելու, իհարկե, նման վտանգ կլինի: Եթե Արարատյան դաշտում 6-12 ժամ -30 աստիճան լինի, ապա և՛ ծառերի, և՛ չծածկված խաղողի այգիների ցրտահարություն կունենանք»:
«Մինչև հիմա ընդունելի տարբերակ էի համարում միայն իրենց անվտանգության երաշխիքներ ապահովելու հարցերը գաղտնի պահելը, բայց դրանից հետո ես չեմ կարողանում հասկանալ: Եթե շատ երկրներ, որոնք ունեն ավելի մեծ մարտահրավերներ, կարողանում են իրենց այդ տեղեկությունները բաց պահել, ի՞նչն է եղել մեր խնդիրը»:
Հարձակվողները փորձել են այն ևս պայթեցնել, սակայն չեն հասցրել ավարտել իրենց գործը: Բանկոմատի կողքին դեռևս տեղադրված են պայթուցիկները: Տեղում աշխատում են իրավապահները: Սարյան փողոցում շների միջոցով մասնագետներն աշխատանք են տանում գտնելու հանցագործներին:
Ուշագրավն այն է, որ տարեսկզբին այս ոլորտի վարկային պորտֆելում դրամային և արտարժութային վարկերի կշիռները գրեթե հավասար էին (50.6%/ 49.4% հարաբերակցությամբ)։ Այսինքն, ֆինանսական ոլորտը տարվա ընթացքում վերակառուցել է վարկային պորտֆելը և ինքն իրեն ազատել դրամի արժեզրկման ռիսկից։
Սուրբ Ծննդյան տոների մոտենալուն զուգահեռ` նվազում է տնտեսական տեղեկատվությունը: Ավելի ճիշտ, այդ տեղեկատվությունն ընդամենը դառնում է ամանորյա առևտրի նկարագիր: Ու հանկարծ այդ ամենի ֆոնին ՀՀ սոցապահովության պետական ծառայությունը տեղեկատվություն հրապարակեց մեր երկրում թոշակ ու նպաստ ստացողների թվաքանակի մասին: