Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ուղերձ է հղել  երևանցիներին` Երևանի տոնի առիթով.

«Հայրաքաղաք Գյումրին սիրով և հպարտությամբ շնորհավորում է Հայաստանի մայրաքաղաք Երևանին` ծննդյան տոնի առիթով։ Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին։ Դարերի պատմություն ունեցող այս երկու քաղաքները միշտ եղել են հայության ուժի, ստեղծագործ մտքի և ամուր կամքի խորհրդանիշը։

Հայրաքաղաք Գյումրին միշտ ուրախ է տեսնել մայրաքաղաք Երևանի զարգացումը, նրա նոր շունչը, գեղեցկությունն ու մշակութային բաբախումը։ Թող մեր մայրաքաղաքը միշտ մնա հզոր ու լուսավոր, լինի Հայաստանի առաջընթացի, խաղաղության և համախմբման կենտրոնը։

Սիրելի’ երևանցիներ, թո’ղ ձեր ընտանիքներում լինի սեր ու բարգավաճում, իսկ քաղաքը՝ մշտապես ապրի նոր ձեռքբերումների ու լուսավոր ապագայի սպասումով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031