Բաժիններ՝

«Այգուս նայում եմ՝ լացս գալիս է. ոնց որ քո երեխան աչքիդ առաջ տանջվի». ասում է Արթիկի աղետից տուժած բնակիչը

Արթիկում տեղի ունեցած հեղեղից հետո բնակիչներին տրված գումարային աջակցությունը չի բավարարում նույնիսկ այգիները վերականգնելու համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասացին արթիկցիները: Տուժած բնակիչներից Վարդուհի Ալոյանն ասաց, որ իրենց տրված գումարը շատ չնչին է. «Միայն այգին չենք կարող այդ գումարով վերականգնել, էլ ուր մնաց՝ անասնագոմը, ամբողջ տունը, ամբողջ տան ունեցվածքը: Ի՞նչ պետք է լինի, ես ոչինչ չեմ հասկանում: Այգուս նայում եմ՝ լացս գալիս է. ոնց որ քո երեխան աչքիդ առաջ տանջվի: Այնպիսի այգի ունեի, որ մարդիկ անցնում էին, նայում էին, ասես «միչուրինի այգի» լիներ. էլ դեղձ, էլ ծիրան, էլ սալոր, էլ ընկույզ, էլ կեռաս, չհաշված՝ ամբողջ այգումս սխտոր էի ցանել, որ նայեիր՝ հավեսդ կգար»:

Բնակիչներից մեկն էլ նկատեց. «Ջրհեղեղն ամբողջ քարհանքը տեղափոխեց մեր տուն»:

Untitled-1 - Copy Artik 2

Հիշեցնենք, որ 168.am-ի հետ զրույցում Գյումրու «Օրհուս» կենտրոնի ղեկավար Գևորգ Պետրոսյանը նշեց՝ Արթիկում տեղի ունեցած բնական աղետի ուժը մեծացել է, քանի որ հեղեղատարը փակ է եղել տուֆի մնացորդներով, որոնք այդտեղ են լցվել ձորի վերևում շահագործվող հանքերից: Իսկ Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանն էլ հերքում է այդ տեղեկատվությունը՝ տեղի ունեցածը համարելով բնական աղետ:

Կարդացեք նաև

Մանրամասները ՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031