Ընդդիմադիրների բողոքը հուժկու էր: Հայաստանյան իրավիճակին անծանոթ մեկին կթվար, թե նախկինում հենց իրենք՝ ընդդիմադիր պատգամավորներն են ընդունել բոլոր օրենքները: Ուստի հիմա նեղացել են, որ իրենց ժամանակին չեն տվել օրինագծերը: Վեճերն այնքան բուռն էին, որ լրատվամիջոցները չէին հասցնում փոխանցել պատգամավորների ասելիքը: Ափսոս:
Առանց պետության ապրելը չափազանց բարդ, ճնշող զգացողություն է: Առանց պետությունն իր կողքին, իր թիկունքին զգալու՝ մարդն իրեն անպաշտպան է զգում, և անգամ այն, ինչ կոչում են հայրենասիրություն, չի օգնում սթափ որոշում կայացնել և չհեռանալ երկրից: Մարդիկ Հայաստանից հեռանում են այլ պետություններ, քանի որ սեփական պետության ներկայությունը զգում են բացառապես միայն իրենց գրպաններում:
«Եթե ժամանակակից ճարտարապետություն ես դնում անունը, դու անգամ Դուբայի հետ չես կարող համեմատվել, Դուբային մոտենա՛լ անգամ չես կարող: Այն ճարտարապետները, որոնք ներկայացնում են քաղաքի ճարտարապետության իրենց տեսլականը, փիլիսոփայությունը, թող դա կիրառեն, բայց ոչ թե այլոց ստեղծածը քանդելով: Դա նույնն է թե` ասես՝ կտավ է պետք, ձեռքիս տակ չունեմ, Սարյանի նկարը ջնջեմ, կտավն օգտագործեմ»:
Այն, որ ընդդիմությունը տնտեսական ծրագիր հրապարակեց, ինչ-որ իմաստով աննախադեպ էր: Ընդդիմադիր քաղաքական ուժերը միայն նախագահական ու խորհրդարանական ընտրությունների շեմին են բնակչությանը երջանկացնում իրենց տնտեսական ծրագրերով: Եվ, որպես կանոն, դրանք պահին հարմար պոպուլիստական խոստումներ են:
Տխուր դեմքերի պատճառն աղքատությունը կամ կարիքը չեն: Շատերն են վատ ապրում, սակայն մեր երկրում հարուստներն էլ երջանիկ չեն. քաղաքում շրջում են զինված թիկնազորով, վախենում են իրենց կյանքի համար: Գուցե վախենում են անժամանակ մահի՞ց: Իսկ թվում է՝ այնքան երջանիկ են՝ թանկարժեք մեքենաներով, երիտասարդ գեղեցկուհիներով շրջապատված:
Եթե պատերազմ չկա, ցանկացած մահ արդարացված չէ: Անգամ հակառակորդինը: Ինչո՞ւ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ մարդ սպանել: Ո՞ր տրամաբանությամբ պիտի զուգարանից դուրս եկած տղան գլխին դիպուկահարի գնդակ ստանա:
Նրանք, ովքեր Միկոյանին ու պոլիտբյուրոյի մյուս անդամներին համարում են ժամանակի զոհեր, կհամաձայնեի՞ն մեկ ժամով գտնվել ստալինյան բանտում: Վերջերս ընթերցեցի 1939 թ. ձերբակալված Մեյերհոլդի նամակը Մոլոտովին: «Ինձ այստեղ ծեծում էին՝ հիվանդ, 65-ամյա ծերունուս: Պառկեցնում էին դեմքով գետնին, ռետինե մահակներով հարվածում էին կրունկներիս ու մեջքիս»:
Սկսվեց թանկացումների հերթական շղթան: Առաջին օղակն էլեկտրաէներգիան է: Սա արդեն պաշտոնապես հաստատված է: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր վրա է վերցրել գուժը հայտնելու անշնորհակալ գործը:
«Մենքը» մարդկության ապագայի ամենասարսափելի կանխատեսումն է: Մարդիկ չեն կարողանում ոտքի կանգնել ու տապալել բռնակալներին: Ինչո՞ւ: Եվ Զամյատինը տալիս է պատասխանը՝ իսկ մի՞թե մարդկանց հոգիները հակված չեն չարին, և մի՞թե չարի դեմ անհնազանդությունը դատապարտված չէ, որովհետև չարը՝ վախկոտության, դավաճանության, մորթապաշտության դեմքով, խոչընդոտում է պայքարին. և մարդիկ իրենք են դառնում այն, ինչի դեմ ցանկանում են պայքարել:
Մեր բուհերը վախեցած են: Դիմորդների թիվը կտրուկ նվազել է: Պատճառը հայտնի է ու հին: Այսինքն` մի քանի տարի ժամանակ կար` հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Վերջին տարիներին աշակերտների թիվը նկատելիորեն նվազում է: Եթե 2008/09 ուստարում հանրակրթական դպրոցում սովորում էր 414,8 հազար աշակերտ, ապա 2012/13 ուստարում սովորողների քանակն արդեն 368,7 հազար էր:
Եթե Կրթության և գիտության նախարարությունում չգիտեն, կարող եմ կրկնել, որ մայրաքաղաքի ծայրամասերում ուսուցչին աշխատանքի են ընդունում 3000 դոլար կաշառքով, կենտրոնում՝ 5000 դոլարով:
Բանը հասել է այնտեղ, որ հայհոյանքն արդեն դադարել է ունենալ էմոցիոնալ այն ազդեցությունը, որին կոչված էր ի սկզբանե: Այլ կերպ ասած՝ հայհոյանքն իր նախնական գործառույթը փոխել է:
Վտանգավորն այն չէ, որ Սուրեն Խաչատրյանի թեկնածուն կարող է դառնալ քաղաքապետ, կամ, որ Սուրեն Խաչատրյանի տան բակում կարող են այլ մարդիկ էլ սպանվել: Վտանգավոր է միտումը, որ Սուրեն Խաչատրյանը կրակում չի այրվում, ջրում չի սուզվում:
Մայիսի 20-ին միջազգային լրատվությամբ բոլոր հետաքրքվողները ռուսաստանյան լրատվությանն էին հետևում: Հատկապես տնտեսությամբ հետաքրքրվողները: Ռուսական հեռուստալրատվության առաջին լուրերը, հայտնի բան է, վերաբերում են իրենց նախագահին՝ ո՞ւմ է ընդունել, ի՞նչ դարակազմիկ մտքեր է արտահայտել, կամ պարզապես ի՞նչ հայրական խորհուրդներ է տվել:
1943 թ. ահավոր վիճակի մեջ էինք, քաղցած, չգիտեի՝ ինչ անել, փոքրիկ Վիգենը երեք ամսական էր. ամեն ինչ վաճառում էինք, որպեսզի մեր գոյությունը պաշտպանենք: Մի օր Վարպետը շատ ուրախ տրամադրությամբ եկավ և ինձ ասաց. «Թո՛ղ թատրոնը, որ երեխաները և դուք սովամահ չլինեք, ես խոսել եմ Սննդառ-միության նախագահ ընկ. Ներսիսյանի հետ, որ գնաս «Կարմիր հացագործում» աշխատես, իսկ նրա տղան էլ պետք է գա ինձ մոտ ջութակի դասեր ստանա»:
Մյուս երկրներում` չգիտեմ, բայց Հայաստանում վաղուց արդեն կառավարության հերթական ծրագրից լուրջ սպասումներ չկան: Կամ՝ հերթական կառավարության ծրագրից լուրջ սպասումներ չկան: Ճաշակի խնդիր է, թե նախադասություններից որը կընտրեք: Դրա պատճառները տարբեր են: Նախորդ 12 կառավարությունների աշխատանքը չսևացնելու ամենամեծ մղումով անգամ չենք կարող պնդել, թե դրանք դրական ու էական ազդեցություն են ունեցել երկրի տնտեսության վրա:
1943թ. ծնվել է 35-ամյա Գայանե Ավետիսյանի և 65-ամյա Դերենիկ Դեմիրճյանի որդին` Վիգենը: Այս երեխային ևս Վիգեն են կոչել: Հետաքրքիր պատմություն կա. Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթն ու Դերենիկ Դեմիրճյանը որոշել են որդի ունենալու դեպքում անվանել Վիգեն` ի պատիվ Անիի իշխաններից մեկի, ում անունը ևս Վիգեն էր: Երեքն էլ ունեցան արու զավակ:
Մնում է միայն հասկանանք՝ ի՞նչ ենք ակնկալում հերոսներից: Շուշիի ազատագրումից 22 տարի անց հասկացանք, որ ողջ հերոսներ մեզ պետք չեն: Հակառակ դեպքում ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը հիմա հերո՞ս է, թե՞ ոչ:
Անաստաս Միկոյան: Այս անունը հիշում ենք, կրկնում, իսկ զոհերի՞ անունները: Գոնե մեկի անունը: Հիշե՛ք. դա այնքան կարևոր է մեզ համար: Դե՞… Անաստաս Միկոյանի անունը հարմար է. նա հանդես էր գալիս իր անունից ու ստորագրում էր իր անունով:
Չեք հավատա, բայց համարյա 60-ամյա ճարտարապետը Միկոյանի մասին իմացել է նրա թոռնիկից: Թոռնիկը` Վլադիմիր Սերգեևիչ Միկոյանը (հայրանունը ռուսական ձևով նշել է ճարտարապետը) եկել է Երևան: Եկել, հանդիպել է պարոն Բարսեղյանի հետ, պատմել իր պապի մասին ու առաջարկել դնել նրա արձանը: Թոռնիկը, ըստ Բարսեղյանի, «Իր պապի մասին շատ հետաքրքիր գիրք» է նվիրել:
Նոր կառավարության կազմն ընտրված է մանրամասնորեն. այստեղ մարդիկ են, ովքեր կոռումպացվածության մասշտաբով հավասարը, նմանը չունեն: Այլ կերպ ասած՝ ավելի վատ տարբերակ ուղղակի անհնար էր մտածել: Թե ինչպես կարող են նրանցից շատերը նախարարական պորտֆել ստանալ, ունի մեկ հնարավոր պատասխան (տես՝ վերնագիրը): Այլ, ավելի հավանական հիմնավորում որևէ մեկը չի կարող ներկայացնել, քանի որ այլ հիմնավորում պարզապես չկա:
Հայաստանի տնտեսական կյանքն իր հունով ընթանում է: Լրիվ ինքնուրույն ու հարահոս: Ոչ տնտեսական ներքին խնդիրներից ենք հասցնում գլուխ հանել, ոչ էլ, առավել ևս, արտաքին: Նոր կառավարությունն իր տնտեսական գործունեության ծրագիրը դեռ չի ներկայացրել:
ԱԺ երեկվա նիստը հիշեցնում էր «Անապատի սպիտակ արևը» ֆիլմից հենց այս միտքը՝ ուղղված ընկեր Սուխովին: Հիմա ՀՀԿ-ն մեծահոգաբար նույն հարցը մեզ է տալիս՝ ՀՀ քաղաքացիներիս՝ միանգամի՞ց սպանենք ձեզ (կառավարության ողջ կազմը միանգամի՞ց հրապարակենք, Գալուստ Սահակյանին էլ՝ վրադիր), թե՞ նախարարներին ներկայացնենք երեք առ երեք, Գալուստ Սահակյանի նշանակումն էլ ձգձգենք (այսինքն՝ տանջենք՝ նոր):
Քննարկել՝ նո՞ր է Սերժ Սարգսյանի թիմը, թե՞ հին, պարապ զբաղմունք է. այն ոչ հին է, ոչ նոր, այն իրենից ոչինչ չի ներկայացնում:
Դանդաղ տեմպերով կառավարություն է ձևավորվում: Այսօր ոչ ոք ստույգ չի հիշում` նման նախադեպ ունեցե՞լ ենք, թե՞ ոչ: Բայց ամեն ինչ օրենսդրության ոգով է: Երկու-երեք օրը մեկ` մեկ կամ երկու նախարարի անուն է հրապարակվում: Քաղաքագետներն այս գործընթացը կառավարության ձևավորման փուլային տարբերակ անվանեցին:
Գաբրիել Գարսիա Մարկեսի մահվանն առաջիններից արձագանքեցին ՌԴ նախագահ Պուտինն ու ԱՄՆ նախագահ Օբաման: Նրանց ցավակցական հեռագրերից պարզ դարձավ, որ Օբամայի երիտասարդության շրջանի ամենասիրելի գրողը Գարսիա Մարկեսն էր:
Հովիկ Աբրահամյանն այն քչերից է, ով պետական կառավարման ոլորտում անշեղորեն հաջողակ կարիերա է արել ՀՀ բոլոր նախագահների օրոք: Նույնիսկ այն պահին, երբ Սահմանադրությամբ ամրագրված երկրորդ՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը փոխեց երրորդ՝ ՀՀ վարչապետի պաշտոնի հետ:
Առհասարակ, ավելորդ շքեղությունը մարդուն ավելի շուտ անհարմարություն է պատճառում: Սակայն մեր հոգեբույժներից մեկը նկատեց, որ ագահությունը, չտեսությունը դիագնոզ չէ, այլ սովորական մարդկանց հատուկ վարքագիծ:
Սա խաղ է, ուր երկրի քաղաքացիների գործոնը որևէ կողմի հետաքրքրության առարկան չէ: Մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, մնում է բարեկրթորեն մի կողմ քաշվել և չմիջամտել մեզ չվերաբերող գործերին:
Ես չեմ կարող մտքես անցնել, որ ռուս կառավարությունը իր շահերը զոհե մեզ, զի նա չի կարող թույլ տալ, որ այս բաժինն ավելի լավ վիճակ ունենա, քան իր երկրի հայերը, ուրեմն միշտ ձգտելու է պահել մեզ (եթե իրար չմիանանք) իրան կարոտ վիճակի մեջ, որպեսզի ապագա գրավման ձեռնտու տարր հանդիսանանք. արդեն մեր մեծ ջարդերն ապացույց են ասածներիս: